>

Ընդեղենի իսկական տոնէ մեր խոհանոցում, քանի որ պատրաստելու ենք Պասուց տոլմա, բոլոր կանոններով և հատիկավորներով։
Շատ համեղ, հյութեղ ավանդական տոլման, հրաշալի է պասային շրջանում, անպակաս ամանորյա սեղանից, ինչպես նաև տնարար տանտիկինների սառնարանից, որպես սառը նախուտեստ։








Քոչարյանի զոհերը

Պասուց Տոլմա Բաղադրիչներ
Թթու կաղամբ — 500 գր․
Խաղողի տերևներ — 500 գր․
Սոխ — 400 գր․
Տոմատի մածուկ — 100 գր․
Ընդեղեն ըստ նախասիրության՝ լոբի, սիսեռ, կարմիր ոսպ, ձավար, հաճար, դեղին ոլոռ, բլղուր — 250-ական գր․
Համեմունքներ՝ աղ, չիլի կծու և քաղցր կարմիր պղպեղ, խմելի-սունելի, սև պղպեղ
Կանաչիներ՝ չորացրած ռեհան, թարմ խառը կանաչի — 1 կապ
Ձիթայուղ
Խառնենք իրար
2 թեյի գդալ աղ ավելացնենք, մինչ մի փոքր համերն իրար կտան և կտապակվեն կտրատենք մեկ կապ խառը կանաչի, բոլոր տեսակի անգամ սամիթ
Անդրադառնանք կրկին մեր միջուկին
Այն կհամեմենք կծու չիլի պղպեղով 1 թեյի գդալ, հաճելի կծվություն կունենա մեր պասուց տոլման
Կարևոր և երևի թե պարտադիր բաղադրիչ է չորացրած ռեհանը, առատորեն փշրենք այն
Վերջում էլ ավելացնենք մեր կտրատած խառը կանաչին
Մի լավ խառնենք, անջատենք կրակը և սկսենք արդեն փաթաթել տոլման
Երկու տարբերակով ենք փաթաթելու՝ խաղողի տերևներով՝ թփով և կաղամբով
Իհարկե, դասական տարբերակը ենթադրում է միայն թթու դրված կաղամբով տարբերակը, բայց ժամանակի ընթացքում նաև խաղողի տերևներով են սկսել պասուց տոլմա պատրաստել
Սկսենք թթու դրված կաղամբի թերթիկներից, եթե չունեք սեփական ձեռքերով պատրաստված, կարող եք շուկաներից գնել, հատուկ խոշոր տերևներ, որպեսզի պատրաստված տոլման էլ խոշոր ստացվի
Միջուկն էլ հասցրել է մի փոքր սառել և սպասում է իր հերթին
Փռում ենք կաղամբի թերթիկը կոշտուկը այսպես հեռացնելուց հետո, լցոնում և փաթաթում
Կաթսայի տակ էլ մի քանի կաղամբի տերև փռենք և շարեք այս շերտի վրա մեր փաթաթված տոլմաները
Հայաստանի տարբեր տարածաշրջաններում կախված տեղի առանձնահատկություններից պասուց տոլմայի բաղադրիչները տարբեր են լինում, պատրաստման մեկ ընդհանրական տարբերակ չկա անգամ մարզերի կտրվածքով, էլ ուր մնաց ամեն տնտեսուհու ներքին խոհանոցի մասշտաբով
Անգամ տապակած կարտոֆիլ են ավելացնում միջուկին
Դե միջուկից կախված էլ համերը տարբեր կստացվեն, իսկ տանտիրուհու ձեռքից կախված յուրաքանչյուրիս պատրաստածը մի յուրահատուկ ուտեստ կդառնա
Կաղամբով տարբերակը փաթաթեցինք վերջացրեցինք, այժմ լոլիկ կկտրատենք վրան և տոմատային խառնուրդ կավելացնենք վրայի շերտից



Իհարկե կաղամբն էլ արդեն թթու է, բայց այս լոլիկային թթվաշությունը չի խանգարի, մի փոքր էլ կարմրություն կապահովի
Այն դնենք մարամանդ կրակին, մոտ 20-25 րոպեից կխաշվի, եթե համտեսեք և ըստ այդմ կրակից կվերցնեք
Իսկ այդ ընթացքում վերջացնենք փաթաթել նաև թփով տարբերակը
Թուփը՝ խաղողի տերևները սառցախցիկից եմ հանել, ոչ մի մշակման այս դեպքում չեմ ենթարկում
Իհարկե այս մանրամասները մեր թփով տոլմայի տեսանյութում դուք կարող եք տեսնել, բայց կարծում եմ կլինեն նաև աղջիկներ, որոնք առաջին անգամ են պատրաստվում պասուց տոլմա պատրաստել, ուստի ավելորդ չեմ համարում նշել, որ խաղողի տերևի գեղեցիկ մասը պետք է փռել ներքևի մաս որպես, իսկ ներսից կոթուկը փետք է կտրել հնարավորինս խորը և ահա այսպես փաթաթել


Պասուց տոլմայի մեջ հատկապես որ այն պասային ուտեստ է և լրացուցիչ հագեցնելու անհրաժեշտություն կա, շատ մարզերում չրեր են նաև ավելացնում այս շերտերի արանքում՝ թթու լավաշ, սալորաչիր, ծիրանաչիր առանց շաքարի պատրաստված
Բայց ես չրեր չեմ ավելացնում, դրա փոխարեն նաև խաղողի թփով տարբերակում նույն տոմատային թթվաշ մածուկ կավելացնեմ, ջուր պարտադիր և կդնեմ եփվելու մարմանդ կրակին մոտ 30 րոպե, մինչև խաղողի տերևը ամբողջությամբ փափկի
Երևի ձեզ մոտ էլ հասավ և տարածվեց այս համեղ բույրը, ձեր ախորժակն էլ իմինի նման բացվեց և հենց այս պահին մեծ հաճույքով մի քանի հատ կուտեյի, դուք էլ՞
Իհարկե պասուց տոլման սառը կմատուցենք, մատուցելիս անպայման կժպտնաք


Сообщение Պասուց Տոլմա․ Ազգային խոհանոցից պասային ուտեստի 2 համեղ տարբերակ (Տեսանյութ) появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->