>

Ալեքսանդր Սայադյանը իր ֆեսբուքյան էջում գրլ է․




Քոչարյանի զոհերը

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…




Ժողովուրդ, հենց սկզբում ներողություն եմ խնդրում, որ այսօրվա երկու խոսքս կարող է և դուրս գալ ընդունելի սահմաններից։
Այն, ինչ կատարվում է այսօր մեզանում, իմ կարծիքով, հետևանքն է ռոբասերժական ոհմակի` երկրում ստեղծած ատելության մթնոլորտի։ Այլապես ինչո՞վ կարելի է բացատրել տարատեսակ վետօ-մետոների, ադեկվաԴ — մադեկվաԴների և խառնիճաղանջ ազգադավ սրիկաների ակտիվացումն ու բանակից գրեթե ամեն օր եկող`մեր զավակների մահվան մասին գույժերը։

Անհայրենիք ծախուները, օգտվելով հեղափոխական շուշաթղթի բացակայությունից, իրենց համար որպես վահան` օգտվելով խոսքի ազատության իրավունք ունենալուց, այն աստիճան են լկտիացել, որ արդեն համարձակվում են մեղադրել իրենց վայրահաչոցները արգելել պահանջողներին։


Այդ տխմարները իրենք իրենց համոզել են, թե քաղաքական, հասարակական գործիչներ են և խոսելու իրավունք ունեն, մոռանալով, որ իրավունք պահանջող ցանկացած ոք պիտի նաև պատասխանատվություն կրի ասած ամեն խոսքի համար։

Ու քանի որ մինչև հիմա նրանցից ոչ ոք չի պատժվել արած և ոչ մի զրպարտության ու ատելություն տարածելու համար, այդ մանր եղջերավորները անցել են բոլոր սահմանները և իրենց հերոս են զգում։


Այդ հարթուղեղներին նայելով, հասկանալի է դառնում, թե ինչու է մեր ժողովուրդը դարեր շարունակ միայն կորցրել ու կորցրել և ավելի ու ավելի ենք համոզվում, որ եթե չլինեին դրանց նման դավաճանները, անհայրենիք պատեհապաշտ սրիկաները, ոչ մի թշնամի ի վիճակի չէր լինի հաղթել հային։

Վաղուց արդեն ժամանակն է մի կողմ դնել իրավունքի թավիշը և գործի դնել պատասխանատվության շուշաթուղթը, թքած ունենալով, թե ով ինչ կասի, մենք մեր զավակներին ենք կորցնում ու եթե այսպես երկար շարունակվի, երկիր ու պետություն կկորցնենք։ Իսկ եթե կորցնելու ենք, թող այդ «կորուստը» լինեն ռոբասերժական գիշատիչների ոհմակը և նրա խամաճիկները։

Сообщение Անհայրենիք ծախուները այն աստիճան են լկտիացել, որ արդեն համարձակվում են մեղադրել իրենց վայրահաչոցները արգելել պահանջողներին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->