>

Երգիչ Մհերի սենսացիոն հայտարարությունը․ ««Եվրատեսիլ» առևտրում «Դոլար Մարգոն» կեղծում է ամեն ինչ՝ հանուն անձնական շահի»




Քոչարյանի զոհերը

Երգիչ Մհեր Արմենիան սոցցանցի իր էջում գրել է.




 

«Հանրային հեռուստատեսությունում հեղափոխություն այդպես էլ չեղավ…

Հանրային հեռուտատեսությունը կազմակերպում է հերթական «Եվրատեսիլ» առևտուրը: Ինչու առևտուր, որովհետև ինչ այս հեռուստատեսության տնօրեն դարձավ Մարգարիտա Գրիգորյանը՝ «Դոլար Մարգոն», կեղծվում է ամեն ինչ՝ հանուն իրենց անձնական շահի: Երբ ես մասնակցում էի դեպի Եվրատեսիլի նախագծին, հետագայում իմ ունեցած աղբյուրներից պարզեցի, որ sms քվեարկությամբ առաջին տեղում իրականում ո՛չ ես եմ եղել, ո՛չ էլ Սևակ Խանաղյանը, այլ Մարիամ անունով մի աղջիկ։


 


Դոլար Մարգոն, ով իր ապաշնորհ թիմով ձախողել է ու ձախողում է Եվրատեսիլը տարիներ շարունակ՝ մսխելով պետական միջոցները, այսօր շարունակում է մնալ ու պաշտոնավարել, կազմակերպել հերթական առևտուրը դեպի Եվրատեսիլ նախագծի շնորհիվ , որին այսօր Հ1-ի ուղիղ եթերում ականատես կլինենք բոլորս:

Կասկած չունեմ, որ կընտրվի արդեն իսկ նախապես որոշված մասնակիցը, և 2020 թվականին ևս մեկ անգամ Հայաստանը կձախողի եվրատեսիլում:

Զարմանում եմ, որ կան դեռ ստեղծագործող երիտասարդներ, ովքեր հավատացել են և դիմել նախընտրական փուլին մասնակցության և փափագում են, որ հաղթանակելու է արդարությունը…»:

Сообщение ««Եվրատեսիլ» առևտրում «Դոլար Մարգոն» կեղծում է ամեն ինչ՝ հանուն անձնական շահի»․ Երգիչ Մհերի սենսացիոն հայտարարությունը․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->