>

Սպիտակ թութը շատ օգտակար է շատ լուրջ հիվանդությունների բուժման համար, որոնցից են՝ սրտի հիվանդությունները, դիաբետը, նույնիսկ ուռուցքները: Դրա օգտակար հատկությունները ներակայացնում է EnterTrain-ը:


Ապացուցված է, որ այս հատապտուղը շատ օգտակար է դիաբետի, հիպերտոնիայի, խոլեստերինի բարձր մակարդակի, մրսածության, մկանային և հոդացավերի, արթրիտի, փորկապության, ականջներում զնգոցի, գլխապտույտի, մազաթափության, մազերի վաղաժամ սպիտակելու դեմ:







Քոչարյանի զոհերը

Սպիտակ թութը պարունակում է միացություններ, որոնք 2-րդ տիպի դիաբետի դեմ օգտագործվող դեղամիջոցների նման ազդեցություն ունեն: Այն վերահսկում է շաքարի մակարդակն արյան մեջ:

Այն նաև հարուստ է՝ օրգանական թթուներով, վիտամին С-ով, պեկտինով, բջջանյութով, կարոտինով և այլն: Այս սննդանյութերը կարող են արդյունավետորեն բուժել տոնզիլիտը, հազը, տենդը, փորլուծությունը, գլխացավը և բորբոքումը:


Այն նաև շատ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը, իսկ երկարաժամկետ օգտագործման դեպքում այն կարող է կանխել և բուժել սրտի հիվանդությունները:


Տեխասի համալսարանում կատարված ուսումնասիրության համաձայն՝ սպիտակ թութը հարուստ է ռեսվերատրոլով, ֆենոլով, որոնք կարող են արդյունավետորեն բուժել քաղցկեղի տարբեր տեսակներ և սրտի հիվանդություններ:

Սպիտակ թութն արյան միջից հանում է ավելորդ շաքարը և օրգանիզմին օգնում է վերամշակել շաքարը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->