>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատ կարևոր էին Վարչապետ Փաշինյանի հետևյալ ուղերձները (ի նկատի ունեմ միջազգային հանրության համար)

Հայաստանն ու Արցախը գիտակցում են իրենց պատասխանատվությունը տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության կոնտեքստում ու




Քոչարյանի զոհերը

պատրաստ են իրենց ներդրումն ունենալ կայուն խաղաղության հաստատման գործում։





Արցախի խնդիրը երկու քայլով չի կարգավորվելու։ Այն պահանջում է միկրոհեղափոխություններ գործընթացում։

Միջազգային հանրությունը պետք է հստակ արտահայտվի, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Եթե հերթական ագրեսիայի փորձը կատարվի, Արցախն ու Հայաստանն իրենց ինքնապաշտպանությանը կդիմեն ինչպես նախկինում։

Արցախը չի արժանանալու Նախիջևանի, Շահումյանի ճակատագրին։


Արցախը հակամարտության կողմ է, Ադրբեջանը 2 անգամ համաձայնագիր է ստորագրել նրա հետ, 2 անգամ բանակցել, ու բսնակցությունները պետք

է ընթանան եռակողմ ձևաչափով, իսկ լուծումն ընդունելի լինի երեք կողմերի հասարակությունների համար։

Արցախի հակամարտությունը տարածքների մասին չէ, այլ մարդկանց, ժողովրդի, նրանց ինքնորոշման ու անվտանգության։


Պատմության մասով զրույցը միայն մեր համար կարող է հետաքրքիր լինել։ Միջազգային հանրության համար կարևոր են տարածաշրջանային

խաղաղությունն ու լուծման պատկերացումները, որից Փաշինյանը շատ խոսեց, իսկ Ալիևը’ քիչ, կամ կարելի է ասել չխոսեց, այլ հին դիսկը պտտացրեց։

Շատ կարեւոր էր, որ Փաշինյանն այդպես էլ չկրկնեց հին’ տարածքներ կարգավիճակի դիմաց կամ որևէ այլ բանաձև։

Որքան էլ փակուղին շարունակվում է, այդուհանդերձ հայկական կողմի նշաձողն առավելագույնի վրա է։

 

 

Сообщение Ստյոպա Սաֆարյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->