>

Էդ ասողները քանի՞ վարկյան կարող են սպա լինել։
Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում Հայակական Բանակում սպա լինել։


Երբ շատերի մոտ, մանավանդ երիտասարդ տղեքի մոտ, սպան հարգված չի որպես մասնագիտույթուն, որպես գաղափար, որպես ապրելակերպ։
Երբ սպա կոչումը համարժեք է բոզ կոչմանը։
Երբ սպան իր առօրեան, սոցիալական խնդիրները, ընտանիքի հետ շփման պակասը կազմակերպելու խնդիր ունի։
Երբ սպան ենթակաների և վերադասների կողմից հարգվելու այնպիսի խնդիր ունի, ինչպես երկու քարի արանքում սեղմված թռչնակը։
Երբ նորաթուխ 20 ամյա սպայի մեջ բախվում են մարդկայինը, տղայականն ու գողականը։




Քոչարյանի զոհերը


Երբ մասնագիտական հմտությունների ու գիտելիքների կիրառման ու զինվորին փոխանցման համար նա բացի սեփական խարիզմայից այլ լծակ չունի։
Երբ ամեն մի արկածախնդիր զինվորի կերած բողկերի համար ինքն է պատասխանտվության ենթարկվում։
Երբ ամեն մի կորած, վնասված կամ գողացված գույքի, վառելիքի և այլնի համար ինքն է ֆինանասական պատասխանատվություն կրում։ Քանի՞ վարկյան կարող եք սպայի կարգավիճակում լինել։





Ես եղել եմ այդ կարգավիճակում ու մեղմ ասած հեշտ չէր։
Հաջողում էին այն սպաները, ովքեր զինվորի ամեն մի փոքր զանցանքի համար լուրջ պատիժներ էին կիրառում, ովքեր ոչ մի ներում-բեկում չունեին, ովքեր ժամանակի հետ կորցնում էին մարդկային նկարագիրը։ Քանի որ միայն նմաններին էին ենթարկվում զինվորները։
Ոչ մի մարդկային վերաբերմունք չէր արժանանում հարգանքի։
Ավելին, այն դիտրակվում էր որպես թուլություն, մեղմ ասած իր դառը վերաբերմունքի հետևանքներով հանդերձ։ Կարծում եմ մեր ժամանակներից շատ բան չի փոխվել։
Դրա համար էլ ինտելեկտով մի քիչ բարձր ու արժեքայինով մարդկայինին մոտ բարոյականի տեր մարդկանցից հատուկենտներն են սպա դառնալու ռիսկին դիմում։
Որոնցից էլ ավելի հատուկենտներն են հաջողում ու որոշակի դրական արդյունք արձանագրում։
Մնացած դեպքերում միայն չոր, անմարդկային պահվածքն էր աշխատում։
Որն էլ ենթակաների կողմից որակվում էր՝ բոզի տղա արտահայտությամբ։
Քանի՞ նվիրյալ է պատրաստ կուլ գնլալ դրան։
Մարտական պատրաստությունը թողած, կարևոր գիտելիքների ու հմտությունների սերտումը թողած, միջանձնային հարաբերություններ կարգավորելու, ինքնահաստատվելու վրա է վատնվում ծառայության ժամանակի առյուծի բաժինը։



Սպաներին կախելու փոխարեն այս բարոյահոգեբանական, ավելի ճիշտ անբարոյահոգեբանական վիճակը սնուցողների հարցերը լուծեք։
Ո՞րն է հասարակության բարոյական արժեքների ձևավորման ամենաազդեցիկ միջոցը, այո՝ հեռուստատեսությունը և դպրոցը։
Ընդ որում հեռուստատեսությունը ավելի մեծ լծակ է, քան թե դպրոցը։
Քանի որ դպրոցի արածը մի 2 անասուն սերիալների միջոցով ջուրն է գնում։ Ու դուք էս միջավայրում ձևավորված սպայից ու զինվորից ինչոր բան եք ուզո՞ւմ։ Լո՞ւրջ։
Քանի դեռ դուք չեք ընդվզում բուն խնդրի աղբյուրի դեմ, այս վիճակը շտկելու և ոչ մի հնար չենք ունենալու։ Սա նաև երկարաժամկետ մտածողության բացակայության արդյունք է։
Բոլորը արդյունք են ուզում հենց այսօր ու հենց հիմա։ Չի լինում նման բան սիրելիներս։


Աջ ու ձախ սպա ու նախարար հայհոյելու փոխարեն հավաքեք ձեզ ու հեռուստատեսությունն ու կրթական ոլորտը բարեկարգելու պահանջարկ ձևակերպեք։ Հակառակ դեպքում ուղղակի լռեք։
հ․գ․ Սարսափելի է ցանկացած մահ, բայց էլ ավելի սարսափելի է դրա իրական ակունքները չտեսնելը, դասեր չքաղելն ու դա շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը։ Ուշքի եկեք։
հ․գ․հ․գ․ Օրինակ քանի հոգի են պատրաստ անասուն սերիալների ու կիսաբաց լուսամուտների նման տականքույթունների դեմ հստակ պահանջով փողոց դուրս գալ․․․ Եթե կան նմանները, + դրեք։


Ֆեյսբուք՝ Տիգրան Արեգունի

Сообщение «Վերջը ստիպում են գրել․ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում Հայակական Բանակում սպա լինել»․ Նախկին սպայի դիպուկ անդրադարձը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->