>

Փետրվարի 14-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 23-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող էր, ոսկե մեդալով ավարտել էր դպրոցն ու գերազանցությամբ՝ համալսարանը։




Քոչարյանի զոհերը

Նախեւառաջ հարց է առաջանում՝ նրա մասնագիտությունը բանակին պե՞տք չէր, մանավանդ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական-հիբրիդային դիմակայության պայմաններում։




Այս հարցը հրատապ է նաեւ այն առումով, որ վերջերս մեկ այլ մահվան դեպքով բացահայտվեց զորամասերից մեկում «նայողների» եւ արտոնյալների դեպքը, որոնք կարծես թե մարտական հերթապահության չեն գնում։

Հայկի դեպքն արդեն 13-րդն է այս տարի, 13 մահ ոչ հակառակորդի զենքից: Հանրությունը քննարկում է այս իրավիճակը, մասնագետները ելքեր են առաջարկում: Կարծիքներ են հնչում, որ սա պատահական չի կարող լինել, եւ նման է հայկական բանակի դեմ հիբրիդային դավադրության ու քայքայիչ աշխատանքի։


Կան նաեւ շրջանակներ, որոնք հարմար առիթ են գտել սեփական խնդիրների համար ու պարզապես դիակապտությամբ են զբաղված։

Բանակի այս միջադեպերը միայն քրեական ենթամշակույթի խնդիր չեն, այլ ավելի համալիր խնդիրների մի կծիկ, որը պահանջում է նույնքան համալիր լուծում: Սկսած դպրոցից ու բուհից, ռազմական կրթության, սպայական համապատասխան կադրերի պատրաստումից մինչեւ կանոնադրական հարաբերությունների կոշտ հաստատում։

Իր հերթին, մասնագիտական խոր քննարկումներ են անհրաժեշտ հայկական բանակի մոդելի շուրջ, մի կողմից հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, մյուս կողմից՝ եղած մարդկային, նյութական ռեսուրսը ճիշտ ու արդյունավետ օգտագործելու հրամայականը։


Հայկական բանակի ներկայիս դրվածքն առավելապես ռուսական-սովետական բանակի մոդելն է, որը հիմնված է եղել «մսաղացի» ու կազարմային փակ համակարգի ու կիսաքրեական հիերարխիայի վրա։

Նման մոդելում երկրորդ պլան էր մղվում զինվորական պատրաստության խնդիրը, քանի որ այն ենթադրում էր «քանակով վերցնելու» դարավոր ավանդույթը, իսկ միջանձնային հարաբերությունները, սպաներ-զինվորներ հարաբերությունները կառուցվում էին չգրված օրենքների վրա։

Հայկական բանակի համար այս վերջին ողբերգական շրջանը այլ վտանգներ է պարունակում, թե բանակի ներսում բարոյահոգեբանական վիճակի, թե ընդհանրապես հանրային վերաբերմունքի մասով։

Եթե մի կողմ դնենք դավադրապաշտական մոտեցումները, պետք է արձանագրել սակայն, որ հետեւանքները կարող են լինել նույնը, ինչ դավադրության ու դիվերսիայի դեպքում։

Այս վիճակը պետք է արագ հանգուցալուծվի, պետք են մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են այդ ուղղությամբ քայլերն ու սխեմաները։

Сообщение Այս հարցը հրատապ է. բանակին մեծ վտանգ է սպառնում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->