>

Լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Տպավորություն է, որ բանակում ներքին պատերազմ է հայտարարված: Հերթական մահը երեկ: Մեկ ու կես ամսվա մեջ արդեն 13-րդը:




Գիտեմ, երևույթը վաղուց կա, խորքային է և այլն: Չենք ուզում այլևս դա լսել, մեզ դա հետաքրքիր չէ!!!

Ինչպես նաև չենք ուզում տեսնել, թե էս ողբերգությունները ոնց են քաղաքականացվում տարբեր ուժերի կողմից: Էս հեղափոխությունը նաև դրա պատճառով էր, երբ Ապրիլյան քառօրյաին ժողովուրդը հասկացավ, թե ինչ վիճակում է մեր բանակը:


Պաշտպանության նախարարը պատասխանատու չէ, կորպուսի հրամանատարը պատասխանատու չէ, զորամասի հրամանատարը պատասխանատու չէ։

Լավ, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետն էլ պատասխանատու չէ?? Կա՞ մի պատասխանատու, որը կկանգնի պատասխան կտա այս ամենի համար:

Եթե չկա ասեք, իմանանք: Բոլոր մայրերով կազմակերպվենք, խմբեր կազմենք ու զորամասերում 24 ժամյա օգնություն-հսկողություն հերթապահություն իրականացնենք:


Էտ ձեր քրեական ենթամշակույթն էլ արմատախիլ կանենք, «շմայասերի» լակոտներին էլ կդաստիարակենք, երեխեքին էլ տիրություն կանենք, զորամասերի հրամանատարներին ու սպայերին էլ թեյ կտանք:

Հավատացնում եմ, որ մեր բոլոր մայրերը, այդ թվում կառավարության շենքի դիմաց օր ու գիշեր հերթապահող սևազգեստ մայրերը մեծ սիրով կանեն դա, որ թույլ չտան հերթական երեխայի մահը, հերթական մոր ընդհատված կյանքը: Սա այլևս դիմանալու չէ:

Сообщение «Շմայասերի» լակոտներին էլ կդաստիարակենք, երեխեքին էլ տիրություն կանենք. Սա այլևս դիմանալու չէ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->