>

Այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է, և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ:

Իրականում սրանք սոսկ պոպուլիստական պնդումներ են: Քաղաքական իշխանությունն, օգտագործելով առիթը, փորձում է համոզել ժողովրդին, թե մենք միշտ ձեզ ենք հարցրել ու հարցնում, նաև հարցնելու ենք ապագայում: ՍԴ դատավորներին հեռացնելուց հետո գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հենց մեկը տրտնջա Նիկոլ Փաշինյանից, փռելու են ասֆալտին։




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է սպասվում, ի՞նչ է լինելու: Ստացվում է մարդիկ չունեն նույնիսկ խոսքի ազատություն: Մի ուշագրավ դիտարկում եմ ցանկանում կատարել ձեզ համար, հատուկ այն մարդկանց, ովքեր մտադիր են ոչ ասել ապրիլի 5-ին: Դատելով հանրաքվեի վերաբերյալ վարչապետի վերջին գրառումից` արդեն նշմարվում է «Ո՛չ» ի պիտակավորման PR- ստրատեգիան: «Ո՛վ ասի «Ո՛չ»՝ կոռուպցիոներ է»:


 «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Արթուր Ղազինյանը մի այնպիսի գրառում արեց, որ իսկական ֆուրոր առաջացրեց: Ոչ մեկ նույնիսկ չէր էլ մտածի, որ նման համարձակ հայտարարություն կլիներ: Ըստ նրա՝ եթե վարչապետը որոշել է, որ դեմ արտահայտվող հայ մարդիկ կոռուպցիոներներ են, ապա ընդունեք ծայրահեղական մարտահրավերն առայժմ քմծիծաղով, իսկ հետո կա՛մ «բոյկոտի», կա՛մ «Ոչ»-ի տեսքով գործողությամբ:




Այլ ճիշտ ֆորմուլա չկա: Միավորված «ոչ»-ի ճամբարը մեծագույն նվեր կլինի Փաշինյանին, քանի որ նա կթափի սեփական պոպուլիզմի մեծագույն կուտակված չափաբաժինն այդ ճամբարի վրա: Նա այդ ամենը կտեղավորի իր երանելի թացի ու չորի մեջ՝ ամեն բան մատուցելով «ժողովրդի թշնամի» սկուտեղի վրա:

Պետք չէ նրան սնուցման աղբյուր տալ: Աշխատե՛նք ցանցային: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ընտրել իր սեփական «Ոչ»-ի կամ «Բոյկոտի» մարտավարությունը՝ սկզբունքայնության հիմնավորումներով: «Ո՛չ»-ի և «բոյկոտի» շարժառիթները և սկզբունքային հիմքերը կարող են տարբեր լինել:

Ինչ է ստացվում, այո՛, Փաշինյանը կոռումպացված ու նախկին հանցավոր ռեժիմ է անվանելու բոլոր նրանց, ովքեր իր դեմ կխոսեն կամ մի որոշում կընդունեն, որ իր սրտով չի, նաև Եվրոպական կառույցներին։ Սա ամբոխավարությանը և Հայաստանի կործանմանը «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվե է։ Սա մարդու և «Պողոսի» տարբերությունը պարզելու հանրաքվե է։

Ի դեպ  «Ժողովրդի» պահանջով լինելու է հանրաքվե , որը հենց այդ նույն ժողովրդի վրա արժենալու է մոտ 7.000.000 USD: Լսեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեր կայֆերը անեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեր մանկական երազանքները իրականացնեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեզ այդ ամենը չթուլատրողներին վարկաբեկեք և շինծու գործեր սարքեք։ Էն ժողովրդի, ում խաբեցիք, թե կվերանան արագաչափերն ու կարմիր գծերը, դրա փոխարեն


մտցրեցիք բալային համակարգը, էն ժողովրդին, թե ասեցիք աշխատավարձերը կբարձրանան, փոխարենը մյուս ապրանքները թանկացրեցիք (օրերս բողոքի ակցիա իրականացնող վարորդները ձեզ վկա, մեկ զապրավկան հասել է 10 հազար դրամի, ամիսներ առաջ 7000 դրամ էր: Կառավարության  որոշմամբ միջին աշխատավարձը բարձրացվել է:

Հիմա բարձրանում են պլանը, որ միջին աշխավարձը բարձրացնեն) , հա էն խեղճ գյուղացուն չմոռանանք, որ սպանդանոցներում մորթն են ուզում պարտադրել, դե իսկ բանակում զոհերի թվի աճով լռում եմ, ուղղակի լռում: Հեղափոխական խոստումները շատ էին, և թվարկելը անվերջ է:  Հիմա հարց քեզ հասարակ «Պողոս», սրա համար գնամ ասեմ «Այո»:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


These days, the political power beats every minute that the power of the people is absolute, and the people are the only legal force that can change everything in the state.
In fact, these are just populist claims. The political authorities, using the opportunity, are trying to convince the people that we have always asked and asked, and we will ask in the future. Do you know what will happen after you dismiss the CC judges? Just one of the murmurs from Nikol Pashinyan, who will spread t

he asphalt. What is to come, what will happen? It turns out people don’t even have freedom of speech. I want to make a remarkable observation for you, especially for people who are not going to say April 5. Judging from the Prime Minister’s latest post on the referendum, the PR strategy of labeling “No” is already evident. “Whoever says ‘No’ is a corruptor.”

 OUR ARMENIA PARTY PRESIDENT Artur Ghazinyan made a note that caused a real furor. No one would have even thought it would be such a bold statement. According to him, if the prime minister decides that the Armenian people who are against corruption are corrupt,

then accept the extreme challenge with a laugh now and then either by boycott or by no. There is no other right formula. The united “no” camp will be Pashinyan’s biggest gift as he will pour the largest accumulated portion of his own populism on that camp. He will put it all in his blessed loaf and dry, delivering everything on the “enemy of the people” tray.

You should not give him a power source. Let’s work online. Each of us is obliged to choose our own “No” or “Boycott” tactics on the grounds of principle. The motives and principles of “no” and “boycott” may be different.
What happens is, yes, Pashinyan is going to call the corrupt and former criminal regime all those who speak out against him or make a decision that is not to his liking

and also to the European structures. This is a referendum on saying “yes” or “no” to the democratization and destruction of Armenia. This is a referendum to find out the difference between man and Paul.

Сообщение Սա ամբոխավարությանը և Հայաստանի կործանմանը «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվե է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->