>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է;

ՎԱՅՆԱՍՈՒՆՆԵՐ
(կամ՝ պատասխան բհկ-ական «վերլուծաբան»-ին ու մնացած նեղվածներին)
Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենից հաղթական (ես սա շեշտում եմ՝ Հաղթական) վերադարձից հետո, այդ թեմային անդրադառնալու կարիքը չունեի.

ինչի՞ն անդրադառնալ, եթե ամեն ինչ տեղը տեղին արված էր, և մեր երկրի Վարչապետն էլ իր ուզած հունով տարավ Ալիևի հետ զրույցը (ընդունենք, որ դա բանակցություն չէր, այլ զրույց):
Բայց ահա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը կարդացի, և անտարբեր անցնել ոչինչ չասող նման «կարծիքի» կողքով, վիրավորական կլիներ ինձ:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է ասում բհկ-ական այս կերպարը, որն իր կուսակիցների հետ ընդամենը մեկ օր առաջ թիկունքով էր շրջվել մեր երկրում կատարվող բարեփոխումներին:




«Պետք է միանգամից նշեմ, որ Փաշինյան vs Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ… ո՛չ ֆորմատը, ո՛չ քննարկման ընթացքը, ո՛չ էլ քաղաքական «մեսիջներ» հղելու փորձերը։

Ասեմ ավելին, մեղմ ասած… շատ մեղմ ասած, հիասթափված եմ»։
Պահոոոո, պատկերացնո՞ւմ եք, բհկ-ական հանճարեղ «վերլուծաբանը» հիասթափվա՜ծ է:

Նախ անմիջապես ասեմ, ընկեր հիասթափված, որ քեզ դուր չեկած ֆորմատը Փաշինյանի հետ կապ չունի. դա նման հանդիպումների համար կազմակերպիչների հաստատած ֆորմատ է:


Դու գրում ես, թե՝ «ինձ դուր չի եկել, որ Փաշինյանը Ալիևին պատասխանել է նրա կողմից առաջ քաշած Խոջալուի թեմայի հետ կապված»։
Տո այ բհկ-ական «վերլուծաբան», եթե Ալիևը Խոջալուի դեպքերը նկարագրում է իր շահերով, Փաշինյանը պիտի թողներ (ասել է՝ համաձայնվեր) և անցներ քո ասած Մարաղայի թեմայի՞ն, երբ որ Խոջալուի շուրջ ծավալվող թեման եղեռն համարող ազերիները այս էլ քանի տասնամյակ ի լուր աշխարհի թմբկահարում են, թե հայերն այնտեղ խաղաղ բնակիչներ են ջարդել:

Մյունխենյան հանդիպումն այն լսարանն էր, որին ամբողջ աշխարհն էր հետևում, այդ լսարանի հնարավորությունից օգտվել ու աշխարհին բացատրել էր պետք, թե իրենից իրավացիորեն ինչ է նշանակում Խոջալուի իրադարձություն:
Սա մեկ, ընկեր բհկ-ական «վերլուծաբան»:
Երկրորդ:
Դու գրում ես, թե՝ մենք Տիգրան Մեծով մտանք ու անհասկանալի «միկրոհեղափոխությունների» թեզով դուրս եկանք:

Դու չկարողացար կամ էլ չուզեցիր հասկանալ, թե Տիգրան Մեծին վկայելով՝ Փաշինյանն ի՞նչ շպրտեց Ալիևի երեսին: Փաշինյանի ասածը կրկնե՞մ քեզ համար, որ դու հատուկ չես ուզում հիշել. «Այն ժամանակ, երբ Հայոց երկրի Թագավորը Պոնդոսի հետ պայմանագիր էր կնքում, աշխարհում Ադրբեջան պետություն գոյություն չուներ»:

Հասկացա՞ր, թե մանրամասնեմ, որ դա նշանակում էր, որ այս աշխարհի վրա հայերի գոյությունը դարերով է չափվում, իսկ ազերբայջան կոչված արհեստածին պետությունը հազիվ մի հարյուր տարվա պատմություն ունի: Սրանք անտեսելով, այ «վերլուծաբան», դու փորձում ես հեգնել, թե՝ «միկրոհեղափոխությունների» թեզով դուրս եկանք:
Միկրոհեղափոխությունների թեզին հումոր անողդ գոնե հասկացա՞վ, թե ինչ էր նշանակում դա:


Դա նշանակում էր, որ բավական է տասնամյակներով նույն բանը կրկնենք՝ տարածքային ամբողջականությունից սկսած մինչև փախստականներ: Այդ թեզեր կոչվածները, որ դու չես ըմբռնել, Արցախի հարցի կարգավորման նոր գործընթաց են նշանակում, նոր սկզբունքներ գտնելու միտում ունեն: Այ սա՛ է դրանց իմաստը, որ Փաշինյանը դրանցով ուզեց ասել, թե հերիք է նույն բանը կրկնենք տարիներ ի վեր:
Երրորդը վերաբերում է քո բհկ-ին ու սեռժին: Զարմացա՞ր:

Բացատրեմ: Դու, «վերլուծելով» Փաշինյան-Ալիև զրույցի թեման, խորամանկորեն անցում չես կատարում նման հնարավորությունը վախից բաց թողած սեռժին ու ր նրա կառավարման տարիներին: Վերոնշյալ ֆորմատով էլի են կազմակերպվել զրուցելու հարթակներ, որոնցից քո և քո կուսակիցների պաշտելի նախորդ ղեկավարները համարձակություն չեն ունեցել մասնակցել:

Խուսափել են, վախեցել են: Ինչպես տարիներ առաջ Աստանայում էր սեռժը վախեցած կուլ տվել լեզուն, երբ Եվրասիայի տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների նիստը նախագահող Նազարբաևը ծոցագրպանից հանեց Ալիևի հղած նամակն ու լկտիաբար կարդաց, որը ո՛չ մի կապ չուներ տվյալ նիստի հետ, մանավանդ, որ Ադրբեջանն էլ անդամ երկիր չէր:

Իսկ Ալիևի ընկեր Նազարբաևին դա պետք էր, որին սեռժը պարտավոր էր պատասխանել, բայց վախից լռեց: Ահա թե ինչ է նշանակում ոչ լեգիտիմ նախագահ: Նման վախ Փաշինյանը չունի և համարձակ գնաց Ալիևի հետ այդ զրուցին ու իրեն հրաշալի պահեց: Պահեց, ինչպես պիտի պահի արցախյան պատերազմում հաղթանակած երկրի լեգիտիմ ղեկավարը:


…Ես կարիք չունեմ շարունակելու հաջորդիվ կարդալ քո «վերլուծությունները», որովհետև դրանք ընդամենը մեր Վարչապետի անձի հանդեպ քո անձնական հակակրանքի (?) արդյունք են, բայց ոչ հարիր ԱԺ պատգամավորին:
Հ.Գ. Այն ինչ ես ասացի վերոհիշյալ ընկերոջը, վերագրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են Փաշինյանի պահվածքի մեջ թերացումներ գտնել:

Իրենց էլ կարելի է հասկանալ, որովհետև նախորդներն իրենց իշխանավորներին մտովի համեմատում են Փաշինյանի հետ ու… տեղները չեն գտնում: Ո՞նց թե, Փաշինյանը Գերմանիա իր այս այցին Հայաստանի համար նպաստավոր պայմաններում այդքան երկրների ղեկավարների հե՞տ հանդիպի, քննարկումնե՞ր անցկացնի, հետո էլ Ալիևի հետ հաղթողի դիրքերո՞վ խոսի ու պայմաննե՞ր առաջադրի: Այ սա՛ է կապտացրել, հունից հանել նախորդներին ու նրանց հարող նորերին:
Իսկ Փաշինյանի, ասել է, թե մեր Նոր Երկրի հաղթարշավը, շարունակվում է՝ ավելի ու ավելի համակիրներ գրավելով Եվրոպական երկրներից:
Դուք շարունակեք մղկտալ, մենք մեր գործն անենք:
Այսքան բան:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Պահոոոո, պատկերացնո՞ւմ եք, բհկ-ական հանճարեղ «վերլուծաբանը» հիասթափվա՜ծ է… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->