>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ստորագրեցին Քոչարյանի ազատության համար․ Քցելու ավանդական արվեստը




Քոչարյանի զոհերը

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, մեր երկրում քաղաքական դաշտը վերջնականապես ամայացավ։ Գոյություն ունեին այսպես կոչված խորհրդարանական ընդդիմադիր միավորներ, որոնք ժամանակ առ ժամանակ հիշեցնել էին տալիս իրենց մասին հիմնականում ոչ ադեկվատ դրսևորումներով։




«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» այսօր էլ գոյություն ունեն։ Գոյություն ունեն դե յուրե:
Նույն Էդմոն Մարուքյանը և Գագիկ Ծառուկյանը ունեին բացառիկ հնարավորություն, պետության կկորդին կանգած ոսկորը չեզոքացելու կենսական նշանակություն ունեցող գործընթացում լինելու ժողովրդի կողքին։

«Լուսավոր Հայաստանը» ցինիզմի վառ դրսևորումով բոյկոտում է հանրաքվեն։ Հանրաքվեն ըստ էության բոյկոտում է բաև «Բարգավաճ Հայաստանը»։ Հանրաքվեն բոյկոտում են նաև արտախորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված թափթփուկները, վանեցյաններն ու նմանատիպ այլ երևույթները։


Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը ունեին բացառիկ, գուցե վերջին հնարավորությունը մնալու քաղաքական դաշտի բարձրագույն լիգայում և չհավասարվելու վանեցյանների և պիցցայի երկրպագուների մակարդակին, բայց․․․։ Տեղի ունեցավ այն ինչը տեղի էր ունեցել բազմիցս։ Ծառուկյանն ու Մարուքյանը վերջնականապես քցեցին ժողովրդին։

Ստեղծված իրավիճակում ամենևին էլ էական չէ, թե ով է հանրաքվեն նախաձեռնել։ Ունենք ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, որը փորձում է բարեփոխումներ իրականացնել երկրում և առողջ մարմնում գտնվող վտանգավոր մի գոյացություն։ Գոյացություն, որը դարձել է քրեական և կոռուպցիոն տարրերի գոյատևման երաշխավորը։

Արձանագրելով տեղի ունեցածը որևէ աղերս չունեմ փնովելու ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին։ Յուրաքանչյուր ոք, քաղաքական միավոր կարող է և պետք է օգտվի ազատ որոշում կայացնելու իրավունքից։

Օգտվելով առիթից հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին և պարոն Մարուքյանին, ներքաղաքական դաշտը վերջնական «ֆոկուսի» բերելու համար։


Իսկ ինչ պատկեր ենք տեսնում օբյեկտիվով հայացք նետելու պարագայում։ Տեսնում ենք խորհրդարանական մեկ միավոր և արտախորհրդարանական շպանա, որի առաջնահերթ խնդիրը Քոչարյան Ռոբերտին ԱԱԾ-ի մեկուսարանից դուրս բերելն է։

Կորցնելով Հրայր Թովմասյանին, Քոչարյանը կորցնում է վերջին հույսը ազատության մեջ հայտնվելու։ Եթե մի փոքր խտացնենք գույները կստացվի, որ Թովմասյանի պետության կոկորդում մնալու հարցը Քոչարյանի համար կյանքի և մահվան նշանակություն ունի։ Հենց սա է գլխավոր պատճառներից մեկը, որ նախկինների ճամբարում տեղի է ունենում տոտալ մոբիլիզացիա։

Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր կուսակցություն բոյկոտելով ապրիլի 5-ին հանրաքվեն ակամայից ստորագրում է Մարտի 1-ի սպանդի դիրիժոր ամբաստանյալ Քոչարյանի ազաատության համար։ Սա այլևս քաղաքական աքսիոմա է։

Сообщение Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ստորագրեցին Քոչարյանի ազատության համար․ Քցելու ավանդական արվեստը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->