>

Մոտ 2 տարի առաջ եմ իմացել այս բաղադրատոմսի մասին, և այն ինձ արդեն բազմաթիվ անգամներ է օգնել։ Շատ արագ է պատրաստվում, ստացվում է աննկարագրելի համեղ և սննդարար։

Картинки по запросу "Наткнулась на этот чудо-рецепт случайно и теперь готовлю «Наполеон» только на сковороде"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորի համար․




Քոչարյանի զոհերը
  • ալյուր՝ 3 բաժակ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • կարագ՝ 2ճ․գ․
  • ձու՝ 3 հատ
  • սոդա՝ 2/3թ․գ․
  • աղ՝ մի պտղունձ

կրեմի համար․




  • կաթ՝ 1լ
  • ձու՝ 3 հատ
  • ալյուր՝ 2ճ․գ․
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • վանիլին
  • ընկույզ՝ 100գ, ըստ ցանկության

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը, ավելացնել փափկած կարագը, աղը, սոդան՝ մարած քացախով և 2,5 բաժակ ալյուր։ Մնացած ալյուրը գնդերը գրտնակելու համար է։

Խմոր հունցել և թողնել 15-20 րոպե, որ հանգստանա։ Բաղադրատոմսում օգտագործել ենք 250մլ տարողությամբ բաժակ։


Այդ ընթացքում պատրաստել նապոլեոնի կրեմը։ Լավ խառնել ձուն և շաքարավազը, ավելացնել ալյուրը, խառնել, ինչից հետո լցնել կաթը։ Դնել թույլ կրակի վրա և հասցնել եռման աստիճանի՝ ընթացքում անդադար խառնելով ձեռքի հարիչով, որպիսի գնդիկներ չմնան և կրեմը չայրվի։

Երբ կրեմը սկսի եռալ, ավելացնել վանիլինը, հանել կրակից, ավելացնել ընկույզը և թողնել, որ սառի։

Խմորը բաժանել 14 հավասար մասերի։ Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել թավայի չափով։ Մեր տորթի կորժերը թխել ենք 20-21սմ տրամաչափով թավայի մեջ։

Թխել լավ տաքացրած, չոր թավայի մեջ։ Թխվում են շատ արագ։

Դեռ տաք վիճակում կորժերը հավասարեցնել՝ դրա վրա ափսե դնելով և կողքի հատվածները կտրելով։


Ավելցուկները փշրել՝ տորթը զարդարելու համար։

Բոլոր կորժերին կրեմ քսել և դնել միմյանց վրա։ Կրեմով և փշուրով պատել ամբողջ տորթը։ Թողնել, որ կրեմը մի քանի ժամ ներծծվի և վայելել։

Картинки по запросу "Наткнулась на этот чудо-рецепт случайно и теперь готовлю «Наполеон» только на сковороде"

Բարի ախորժակ։

 

Сообщение Պատահաբար գտա Նապոլեոնի այս հրաշք բաղադրատոմսը և հիմա միայն այսպես եմ պատրաստում․ կորժերը թխում եմ թավայի մեջ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->