>

Իրար հաջորդող զինվորների մահվան դեպքերը խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Հասարակությունը վրդովված է և պատասխան է պահանջում։ Լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել  հրապարակմամբ, որում մասնավորապես ասվում է․


«Տպավորություն է, որ բանակում ներքին պատերազմ է հայտարարված։ Հերթական մահը երեկ։ Մեկ ու կես ամսվա մեջ արդեն 13-րդը։ Պաշտպանության նախարարը պատասխանատու չէ, կորպուսի հրամանատարը պատասխանատու չէ, զորամասի հրամանատարը պատասխանատու չէ։ Լավ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էլ պատասխանատու չէ՞։ Կա՞ մի պատասխանատու, որը կկանգնի պատասխան կտա այս ամենի համար։







Քոչարյանի զոհերը

Եթե չկա ասեք, իմանանք։ Բոլոր մայրերով կազմակերպվենք, խմբեր կազմենք և զորամասերում 24 ժամյա օգնություն-հսկողություն հերթապահություն իրականացնենք։


Էտ ձեր քրեական ենթամշակույթն էլ արմատախիլ կանենք, «շմայսերի» լակոտներին էլ կդաստիարակենք, երեխեքին էլ տիրություն կանենք, զորամասերի հրամանատարներին ու սպաներին էլ թեյ կտանք։

Հավատացնում եմ, որ մեր բոլոր մայրերը, այդ թվում կառավարության շենքի դիմաց օր ու գիշեր հերթապահող սևազգեստ մայրերը մեծ սիրով կանեն դա, որ թույլ չտան հերթական երեխայի մահը, հերթական մոր ընդհատված կյանքը։


Սա այլևս դիմանալու չէ»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->