>

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արցախի պաշտպանության նախարար




Քոչարյանի զոհերը

Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով:




Արցախի ՊԲ մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ:

Րոպեներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն՝ արդեն քննարկվում է նաեւ նրա փոխարինողի անունը, ՊԲ հրամանատարի պաշտոնը,


ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018 թվականից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության:


Հիշեցնենք, որ երեկ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել,

որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Сообщение Հայտնի է ով կփոխարանի Կարեն Աբրահամյանին՝ Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնում. Ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->