>

Լրագրող մեկնաբան Նվեր Մնացականյանը անդրադարձել է հանրաքվեին .




Քոչարյանի զոհերը

«Բարեւ Ձեզ: Այսպիսով, եթե դուք չեք զբաղվում հանրաքվեով, հանրաքվեն կզբաղվի ձեզանով։ Իսկ եթե չէիք ուզում, պետք չէր այն հրահրել, հետն էլ ծաղրել ժողովրդին մասնակից դարձնելու որոշումը։ Երբևէ տեսել եք հիվանդի, որ խուսափում է ծանոթանալ բժշկի ախտորոշմանը, մտածելով, թե դրանից կյանքը երկարում է։ Ճիշտ նույն հոգեվիճակում են նրանք, ովքեր հանրաքվեից խուսափելու մեծ ու փոքր մահանա են որոնում։




Պարզ չէ, որ այս հանրաքվեն հենց քաղաքական գոյամարտի արժեք ունի, որին պարտիզանական քարոզչությամբ, կամ հակաքարոզչությամբ մասնակցելը, մեղմ ասած պատիվ չի բերում որևէ մեկի քաղաքական կենսագրությանը։ Կռվի մեջ պարտվելն ավելի պատվաբեր է, քան հայհոյելով փախչելը, լավ իմանալով, որ հանրաքվեն, միևնույնն է, կլանելու է քաղաքական աղբը, ում էլ այն պատկանի։


Եվ վերջ տվեք դեմագոգիային, թե սա իրավական կռիվ է և կործանիչ Հայաստանի համար։ Իրավական Հայաստանն ավելի շուտ էր կործանվել։ Սա հենց քաղաքական կռիվ է, այն էլ ժողովրդի աչքերին նայելու հրամանով․․․ Հաջողություն:»


Տեսանյութը ստորև

Сообщение Եվ վերջ տվեք դեմագոգիային…Հայաստանն ավելի շուտ էր կործանվել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->