>

1983 թ. Քևին անունով փոքրիկի ծննդյան լուրը ԶԼՄ-ների համար իրական սենսացիա դարձավ: Բանն այն էր, որ Քևինը ծնվել էր 7,2 կգ քաշով: Երեխայի մայրը հղիության ընթացքում ենթադրել էր, որ փոքրիկը խոշոր կծնվի, քանի որ նրա մյուս երեխաները ևս նորմայից մի փոքր խոշոր էին ծնվել:

Սակայն 7,2 կիլոգրամը նրա համար ևս անսպասելի էր:




Քոչարյանի զոհերը




Երբ մորն ու նորածնին դուրս գրեցին հիվանդանոցից, ծնողները մեծ խնդրի բախվեցին. փոքրիկը չէր տեղավորվում ստանդարտ օրորոցի մեջ: Հետագայում նրանք նույն խնդրին են բախվել հագուստ և կոշիկ ընտրելիս ևս:


12 տարեկանում Քևինի հասակը կազմում էր 152 սմ: Հենց այդ պատճառով էլ բոլոր հարազատներն ու ծանոթները նրան խորհուրդ էին տալիս բասկետբոլի հաճախել: Սակայն տղան իրականում սպորտի նկատմամբ բացարձակապես սեր չուներ:


Դպրոցն ավարտելուց հետո նա ուսում անցավ ԱՄՆ ռազմաօդային ուժերում և այժմ աշխատում է որպես ոստիկան:

Այսօր Քևինը 37 տարեկան է: Նա սովորել է ուշադրություն չդարձնել իր հասակի մասին արվող կատակներին, որոնք արտաքին աշխարհի կողմից պարզապես չեն դադարում:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->