>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էուջում գրել է․

Ադրբեջանի հայաստանցի «հերոսները»․ Մյունխենի ողբերգական հետագիծը




Քոչարյանի զոհերը

Սպասվածի համաձայն Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանավեճ-քննարկումը ջղաձգումներ առաջացրեց ոչ միայն Ադրբեջանում այլ մեր երկրի որոշ շրջանակներում։




Չլինելով դիվանագետ և բանակցային գործընթացի գիտակ, պատեհ չեմ համարում ոչ մասնագիտական, խորը վերլուծություն անել քննարկման վերաբերյալ, բայց․․․։ Անկախ ամենից, ինձ իրավունք եմ վերապահում պնդել, որ Նիկոլ Փաշինյանը մատ արեց Ալիևին։ Նման պնդումն ամենևին պայմանավորված չէ Փաշինյանի անձով։ Այո, իմ կարծիքով Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ տարավ, բարձր պահելով Հայաստանի պատիվը։ Վստահ եմ, որ նման կարծիքի է մեր հասարակության 90 տոկոսը։

Տարիներ շարունակ սուր քննադատության ենթարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ անթաքույց հպարտացել եմ, երբ միջազգային հարթակում նրանք բարձր են պահել մեր եկրի պատիվը, «տեղը դրել» Ադրբեջանի ներկայացուցիչներին։


Գոյություն ունի հարթություն, որտեղ անկախ անձերից պետք է գերակայի պետական շահը, պետության պատիվը։ Այսօր սակայն գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ թե պետական և թե բարոյական նորմերը ոչնչացվում են բառիս բուն իմաստով։

Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ողջ ադրբեջանական մամուլը փորձում է իմիտացիա ստեղծել, որ Ալիևը շռնդալից հաղթանակ է տարել։ Վստահ եղեք, որ հարևան երկրում հասարակության մեծ մասը գիտակցում է, որ իրականում իրենց նախագահը Մյունխենում աչքի ընկավ խղճուկ, նույնիսկ ծիծաղելի պահվածքով, բայց․․․։ Ի տարբերություն որոշ հայաստանցիների, հարևան երկրում չեն առաջնորդվում նեղ անձնական շահերով և չեն «քցում» իրենց նախագահին։

Ողբերգություն կարելի է համարել թերևս այն, որ ադրբեջանական մամուլում Նիկոլ Փաշինյանին սևացնող հերոսների շարքում մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները։ Օրական մի քանի անգամ հայ «հերոսներն» իրենց դիտարկումներով զարդարում են ադրբեջանական կայքերի գլխավոր լուրերը։
Արմեն Աշոտյան, Էդուրադ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Անդրանիկ Թևանյան, «Голос Армении» թերթի գլխավոր խմբագիր․․․։ Նման անուններ կարող եմ շարունակ թվարկել։


Էժան գործիքներ, որոնցով թշնամին հարվածում է մեզ։ Գործիքներ, որոնք համախմբվել են ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող գլխավոր հերոսի շուրջ։ Հերոս, որը նույն Ալիևի կողմից ստացել է քաղբանտարկյալի որակավորում։

Իսկապես դժվար է դիպուկ գնահատական տալ ապազգային այս երևույթին։ Դիպուկ գնահատական պետք է տա ժողովուրդը։ Ընդունենք միայն, որ տհաճ է ապրել այնպիսի մարդկանց կողքին, որոնք 800 «թիզ» հող Ադրբեջանին զիջելուց հետո, մտնելով մտահոգ հայրենասերի կերպարի մեջ առաջ են քաշում ոչ մի թիզ թշնամուն թեզն ու փորձում թուլացնել ՀՀ վարչապետի դիրքերը։

Նրանք քաջ գիակցում են, որ իրենց հայտարարությունները թշնամու ճամբարում ծափահարություններով են ընդունվելու, բայց շարունակում են իրենց գործը։ Հանուն ինչի՞։ Քոչարյան Ռոբերտի՞, Սերժի՞, թե մի քանի կողտոտ գրոշի, որ թափվում է ժողովրդին թալանած ստահակների գրպանից։

Сообщение Ադրբեջանի հայաստանցի «հերոսները»․ Մյունխենի ողբերգական հետագիծը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->