>

Արման Հովհաննիսյանն իր յութուբյան ալիքում հրապարակել է նոր դուետային  կատարում Արա Մարտիրոսյանի հետ: Կատարումը եղել է Արա Մարտիրոսյանի մենահամերգի շրջանակներում:

Երգի թեմատիկան ընկերությունն է: Երգում գովաբանվում է անկեղծ ու հավատարիմ ընկերությունը: Իսկական ընկերության մասին երգվել է բազմիցս: Այս երգը նմանատիպ երգերի նման հյուսված է հին օրերի հիշողությունների, անցյալի քաղցր պահերի կարոտի հիման վրա:




Քոչարյանի զոհերը




Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել են Կարենն ու Սևակը:


Երգի հրապարակումից հետո ստեղծագործությունն ու կատարումը հրաշալի արձագանքների է արժանացել: Այդ մասին են վկայում բազմաթիվ մեկնաբանությունները, որոնք թողել են երգիչների երկրպագուները յութուբյան հրապարակման տակ:


Մեկնաբանություններում օգտատերերը դատողություններ են անում ընկերության և լավ ընկերոջ կարևորության մասին, գնահատում են երգը, կատարման որակը, ինչպես նաև երգի գործիքավորումը:

Сообщение Արման Հովհաննիսյանի և Արա Մարտիրոսյանի նոր դուետը. Իմ ընկեր появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->