>

Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատը բուռն քննարկումների տեղիք է տվել Հայաստանում: Հնչում են ամենատարբեր կարծիքներ, այդ թվում նաեւ ցանկություններ ու խորհուրդներ, եւ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հայ իրականության մեջ եզակի դեպք է, երբ քննարկումներն ընթանում են բավական առարկայական ու ըստ էության…

Փաշինյան-Ալիեւ դեբատին նախորդեց երկու ղեկավարների առանձին հանդիպումը, որի վերաբերյալ մեկնաբանություններ չկան: Մինչ այդ, մի քանի օր առաջ Ժնեւում մոտ 11 ժամ բանակցել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ընդ որում, նաեւ պայմանավորվել, որ պետք է պահպանվի բանակցության կոնֆիդենցիալությունը…




Քոչարյանի զոհերը

Դեբատի ընթացքում Ալիեւն ու Փաշինյանը հանդես եկան հակոտնյա, իրարամերժ դիրքորոշումներով: Ստացվում է հակասական պատկեր. ԱԳ նախարարները բանակցում են 11 ժամ, դեբատից առաջ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպում են առանձին, բայց դեբատի ժամանակ հանդես են գալիս դիրքորոշումներով, որոնք իրարամերժ են…


Օրինակ, եթե Ալիեւը կրկին խոսեց տարածքների օկուպացիայի, փուլային լուծման եւ տարածքային ամբողջականության մասին, ապա Փաշինյանը, բացի իր նոր մոտեցումների կրկնությունից ու միկրոհեղափոխությունների անհրաժեշտությունից, դեբատից հետո Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց 6 կետ եւ դրանք անվանեց Մյունխենյան սկզբունքներ…




Դրանց 3-րդ կետում մասնավորապես ասվում է. «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր տարածքները…

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, այդ կետերը հրապարակել է Ֆեյսբուքի էջում, ըստ այդմ բաց է մնում հարցը՝ դա պաշտոնական դիրքորոշո՞ւմ է, թե ոչ, այդ մասին նա ասե՞լ է Ալիեւի հետ հանդիպմանը, թե ոչ: Այդ սկբունքները հռչակվել են Մյունխենյան իրադարձությունների արդյունքո՞ւմ, թե ավելի վաղ հայկական կողմը դրել է բանակցային սեղանին…

Բաքուն ապրիլյան պատերազմից հետո հայտնվել է ռազմա-քաղաքական փակուղում, երբ նրան արգելվել է պատերազմել, եւ նաեւ մերժվել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը: Մյուս կողմից, Բաքվի վրա այնուամենայնիվ «կախված» է Վիեննայի օրակարգը, որը կարող է վերակենդանացվել այս կամ այն մոդիֆիկացիայով…

Ալիեւը փակուղուց դուրս գալու փորձեր է անում, որի արտահայտություններից մեկը խորհրդարանի արտահերթ ընտրությունն է: Ակնհայտ է, որ նա գտնվում է ներքին ու արտաքին խնդիրների լուրջ ճնշման տակ, այդ թվում Արցախի խնդրում, որտեղ նրա փաստարկային բազան հասել է նվազագույնին…


Այլ հարց է, որ հայկական կողմը հնարավոր է լիարժեք չի օգտվում այս իրավիճակից, թեեւ ճիշտ են այն փորձագետները, որոնց կարծիքով Բաքվի վարչակարգի, եւ ընդհանրապես այդ երկրի ճակատագիրն ըստ էության կախված է Երեւանի քայլերից…

Ի դեպ, այդպես է սկսած 2016-ից, երբ այսպես կոչված բանակցային գործընթացը հանգեց ընդամենն Ալիեւի «դեմքը պահելուն», որի դիմաց, հայտնի չէ, թե ինչ է նա պատրաստ վճարել: Այդ թվում՝ Վիեննայի օրակարգը լռության մատնելու դիմաց…

Միով բանիվ, կարելի է ենթադրել, որ կան որոշակի խնդիրների շուրջ պայմանավորվածություններ, խիստ կոնֆիդենցիալության պայմաններում, որոնք քննարկել են նաեւ Փաշինյանն ու Ալիեւը Մյունխենում: Դեբատը որոշակի անհամաձայնությա՞ն նշան էր, թե պարզապես կոնֆիդենցիալության ընդգծում…


Lragir.am wrote:

The Pashinyan-Aliyev debate in Munich has sparked heated debate in Armenia. Various opinions are expressed, including wishes and advice, and in general it should be noted that in the Armenian reality it is a unique case, when the discussions are quite subjective and in essence…

The Pashinyan-Aliyev debate was preceded by a separate meeting of the two leaders, with no comment. Prior to that, a few days ago the Armenian and Azeri foreign ministers had been negotiating with the Minsk Group co-chairs for some 11 hours in Geneva. At the same time it was agreed that the confidentiality of the negotiations should be maintained …

During the debate, Aliyev and Pashinyan took opposing, contradictory positions. There is a contradictory picture. Foreign Ministers Negotiate for 11 Hours, Pashinyan and Aliyev Meet Separately Before Debate, But During Debate, Positions That Are Contradictory…

For example, if Aliyev spoke again about the occupation of territories, step by step solution and territorial integrity, then Pashinyan, in addition to the repetition of his new approaches and the need for micro-revolutions, posted six points on his Facebook page after the debate and called them the Munich Principles…

Point 3 of them specifically states: “There are no territories, there is security. Nagorno-Karabakh cannot compromise its security. ” This means that Nagorno Karabakh cannot cede its territories…

Сообщение Ահա, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. Մանրամասներ, որոնք շոկի կենթարկեն ձեզ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->