>

Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Փաստորեն պոռնկությանը նպաստելը միայն ոստիկանության մենաշնորհն է՞։




Ուրեմն ինձ և 40 հոգու, երբ 2015թվականի հունվարին գիշերով բերման ենթարկեցին ոստիկանություն, ինձ խուզարկելու համար ընթերակա բերեցին փողոցի մարմնավաճառներին։


Նրանց ներկայությամբ ինձ խուզարկեցին և երբ ես իմ դժգոհությունը հայտնեցի, թե ինչու են մարմնավաճառների բերել ինձ խուզարկելու համար, ոստիկանը պատասխանեց, բա այս գիշերով որտեղից՞ նորմալ մարդ գտնենք։

Եվ տեսնել էր պետք, թե ինչ մտերիմ հարաբերություններ էին մարմնավաճառների և ոստիկանների հարաբերությունները։


Նրանք ցինիկ կատակներ էին անում, իսկ մարմնավաճառները անընդհատ բողոքում էին, որ իրենց գործից կտրել են ոստիկանները ու պահանջում էին արագացնել խուզարկության պրոցեսը։

Ասածս այն է, որ պոռնկությանը նպաստելու արվեստը նախ ոստիկանությունից վերացրեք։ Ուզում եմ իմանալ, թե ինչ է փոխվել ոստիկանությունում, արդյոք այդ ավանդույթը վերացել է, թե՞ դա մնացել է որպես ոստիկանության մենաշնորհ։

Сообщение Ինձ խուզարկելու համար ընթերակա բերեցին փողոցի մարմնավաճառներին, նրանց ներկայությամբ ինձ խուզարկեցին․ Սյուզան Սիմոնյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->