>

Love is մաստակների համը բոլորին շատ ծանոթ է, սակայն այն հիմնականում գնում էին նկարազարդումների համար: Սիրո բարի պատմությունը գրավել է բոլորի սիրտը:

Քչերը գիտեն, որ այն մտածել է նորզելանդացի Կիմ Կասալին: Ամեն ինչ սկսել է բարի նկարներից, որոնք առաջին անգամ նկարել է անձեռոցիկների վրա, որոնք Կիմը փորձում էր թաքցնել ամբողջ տնով մեկ: Ավելի ուշ նկարներն այնքան շատացան, որ այլևս անհնար էր պահել: Ամուսինները որոշեցին մի նոր ծրագիր մտածել:




Քոչարյանի զոհերը




3 տարի շարունակ Կիմն անում էր այս նկարազարդումները, մինչ ամուսնու մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Նկարչուհին որոշ ժամանակով դադարեցրել էր աշխատանքը, որպեսզի ժամանակը տրամադրի ամուսնուն և երկու որդիներին: Կիմն իր աշխատանքը հանձնեց իր բրիտանացի կոլեգային: Այդ ժամանակից ի վեր Բիլ Էսպրին է անում նկարազարդումները:

Ռոբերտ Կասալին 31 տարեկանում մահացավ: Ամուսնու մահը ազդեց կնոջ վրա. նկարազարդումներում անհետացավ տղան, և նրան փոխարինելու եկավ դամբարանային քարը: Ռոբերտի մահից 16 ամիս անց Կիմը լույս աշխարհ բերեց երրորդ որդուն՝ Միլոյին՝ օգտագործելով մահացած ամուսնու սերմնահեղուկը:


Կիմ Կասալի քայլն իրարանցում ստեղծեց հասարակության մեջ, սակայն կինը կարողացավ դիմակայել դրան և արժանի պատասախան տալ։


«Ես նորից ամուսնուս հիշեցնող բան ստացա: Եթե նա ողջ լիներ, Միլոն կլիներ օրինական երեխա, ով ծնված կլիներ ամուսնության ժամանակ: Ի՞նչ է փոխում Ռոբերտի մահը»:

Կիմ Կասալին մահացել է 55 տարեկանում ոսկրային քաղցկեղից: Նրա ավագ որդին՝ Ստեֆանոն, շարունակեց մոր գործը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->