>

Բաղադրությունը

500 գ հավի փափկամիս, 1 հատ գազար, 40 գր ընկույզ, 1 հատ սոխ, 100 գ հալած պանիր, 1 հատ ձու, ձեթ՝ ըստ ցանկության, աղ՝ ըստ ցանկության, չորահաց՝ ըստ ցանկության, սև պղպեղ՝ ըստ ցանկության:




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը




Հավի փափկամիսը լվանալ և շերտերով կտրատել, հետո միսը լավ ծեծել և համեմել աղով և պղպեղով:

Մաքրել և կտրատել սոխը: Գազարը անցկացնել քերիչով: Հետո սոխարած պատրաստել, իսկ երբ սոխը ոսկեգույն երանգ կստանա, ավելացնել գազարը: Այպես տապակել, մինչև գազարը կփափկի:


Հալած պանիրը փոքր խորանարդիկներով կտրատել և ավելացնել տապակվող գազարին: Բոլոր բաղադրիչները շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչև պանիրը ամբողջությամբ կհալչի, և զանգվածը միասեռ կդառնա:

Ստացված զանգվածը լցնել խոր ամանի մեջ, ավելացնել մանրեցված ընկույզը և լավ խառնել:

Հավի փափկամսի ծայրին դնել 1 ճաշի գդալ արդեն պատրաստի միջուկից և ռուլետի պես փաթաթել: Այսպես շարունակել, մինչև բոլոր բաղադրիչները կսպառվեն: Այնուհետև ռուլետները թաթախել ձվի մեջ, ապա չորահացի:


Վերջում թավայում  երկու կողմից տապակել ռուլետները:

Ավելորդ ձեթից ազատվելու համար տապակված ռուլետները կարելի է դնել մի ամանի վրա, որը նախապես ծածկված է թղթե անձեռոցիկով:

Բարի ախորժակ

Сообщение Համեղ ռուլետներ հավի փափկամսից: Այս ուտեստը կզարդարի ցանկացած սեղան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->