>

Մահացել է Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:




Քոչարյանի զոհերը

«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ»,֊գրել է Սեկոյանը։




Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։

1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։


Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

1957-59 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։


1959-61 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում,2007 թվականից՝ Կիևեի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։

Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

Сообщение Մшհшցել է Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->