>

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվեց 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական:



Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը:
Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց տվեցին հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր, իսկ պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում, ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել:







Քոչարյանի զոհերը

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում: Այն իրականացրեց Էդիտա Ղարիբյանը Эдита Гарибян (Edita Gharibyan):


Ծնվեց 2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվեց ծայրահեղ ծանր եւ նա տեղափոխվեց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի Павел Мазманян (Pavel Mazmanyan) գլխավորությամբ կատարվեցին մի շարք հետազոտություններ եւ ախտորոշվեց նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում:
Այս դեպքում հեղուկը կուտակված էր թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա կային տարածուն այտուցներ, երեխան ուներ խիստ արտահայտված սակավարյունություն:



Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնին միացվեց թոքերի արհեստական շնչառության սարք: Կյանքի 3-րդ ժամում կատարվեց արյան փոխներարկում՝ 5 ժամ տեւողությամբ: Փոխվեց երեխայի արյան երկու ծավալ:
Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվեց:



Հեմոլիտիկ հիվանդության այս ձեւի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն:
Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել եւ կատարել կեսարյան հատումը, այնպես էլ լուրջ աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ:
Այժմ փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

Сообщение «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->