>

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հանգստացեք, հայրենակիցներ: Ընտրելու խնդիր չկա:




Քոչարյանի զոհերը

Յոթ հոգու գործից հանելու համար հանրաքվե չեն անում ու նրանց հեղինակած Սահմանադրությունն ուժի մեջ թողնում, ընդունված արտահայտությամբ ասեմ՝ կոստյումը հագնում ու ասում, թե՝ դերձակին հանեք գործից, ժողովուրդ: Բոյկոտելու բան էլ չկա, քանի որ մինչև




փետրվարի 27-ը հնարավոր է, որ այդ յոթ հոգին օգտվեն ընձեռնված հնարավորությունից ու, իրենց ներկա աշխատավարձի չափով թոշակ ստանալով, առոք-փառոք գնան հանգիստ շարունակելու իրենց մեղսալից կյանքերը: Սա, կարծես, թավշապետի ձեռագիրն է ամեն հարցում՝ պատժելու փոխարեն պարգևատրել: Է՜, սրանք որ գնացին թոշակի, էլ ինչ հանրաքվե, ինքնիրեն cancel կլինի: Կմնան էս խեղճ ժողովրդի ապրումներն ու ղալմաղալը: Մի՞թե մարդկանց գործից ազատելու համար հանրաքվե են անում»:


«ՉԻ». Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ առաջիկա հանրաքվեն չափազանց լավ առիթ է կրկին լյուստրացիա անցկացնելու քաղաքական դաշտում:

Թամար Հովհաննիսյանի և «Սասնա ծռերի» ներկա դիրքորոշումը լավ առիթ է հասկանալու, թե ինչ է ուզում քաղաքական այդ ուժը: Ամիսներ շարունակ այդ ուժը գոռում-գոչում էր, որ պետք է ազատվել ՍԴ ներկա կազմից: Հիմա, երբ այդ ուղղությամբ կատարվում է ռեալ քայլ, ծռերը ծռվել են հետ:

Նրանք իրենց քննադատության մեջ հաճախ ավելի վիրավորական բառամթերք են օգտագործում, քան հանրապետականները: Մի՞թե պաշտոն չստանալը պետք է այդ աստիճան փոխի քաղաքական օրակարգը:


Ընդհանրապես չի կարելի ցանկացած գործընթաց այսպես հասարակացնել: Հեղափոխության հաջորդ օրը պահանջում էին, որ մի զանգով բոլոր ծռերը ազատվեն բանտերից: Հիմա էլ, թե ինչու հանրաքվե՝ յոթ հոգու գործից ազատելու համար:

Այսպիսի մակերեսային պատկերացումներով մշտապես մնալու են քաղաքական լուսանցքում:

Сообщение Ծռերը կրկին ծռվել են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->