>

Բոլորին է հայտնի, որ կաթնաշոռն ունի չափից շատ օգտակար հատկություններ, սակայն քչերն են սիրում դրա համը։ Այսօր առաջարկում ենք պատրաստել կաթնաշոռի օգտագործմամբ թխվածքաբլիթ, որը դուր կգա բացառապես բոլորին։ Այն ստացվում շատ նուրբ, անուշաբույր և օգտակար։

Եթե պատրաստի թխվածքաբլիթ մնա, պահեք այն սառնարանում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․




Քոչարյանի զոհերը
  • 450գ ալյուր
  • 250գ կաթնաշոռ
  • 100գ մարգարին
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 1/4թ․գ․ սոդա
  • վանիլին
  • 1/2թ․գ․ աղ
  • 2 դեղնուց

Պատրաստման եղանակ․


Խորը տարայի մեջ միացնել կաթնաշոռը, հալացրած մարգարինը, շաքարավազը, վանիլինը, աղն ու դեղնուցները։




Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը՝ սոդայի հետ խառնած։ Նուրբ խմոր հունցել։ Հնարավոր է, որ նշված քանակից ավել ալյուր պահանջվի․ ամեն ինչ կախված է կաթնաշոռի խոնավությունից։

Գրտնակել՝ 2-3մմ հաստությամբ շերտ ստանալով, փոքր բաժակով կլորակներ կտրել։ 3-4 կտոր խմոր դնել միմյանց վրա  և ձիգ փաթաթել։


Картинки по запросу "печенье «Роза»"

Ռուլետը կտրել 2 մասի։ Արդյունքում ստացվում է 2 վարդ։

Երբ ամբողջ խմորից պատրաստեք վարդեր, դրեք յուղաթղթով ծածկված տապակի մեջ։


Թխել տաքացրած ջեռոցում՝ 120 ջերմաստիճանի ներքո, 20-30 րոպե։

Շաքարի փոշի ցանել և վայելել։

Բարի ախորժակ։

 

 

Сообщение Պարզ թխվածքաբլիթ «Վարդ»․ տրամադրեցի ընդամենը 20 րոպե, բայց ստացվեց մեծ կաթսայով թխվածք появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->