>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այլ հարցերի:




Քոչարյանի զոհերը

Հեռուստաընկերության կողմից ներկայացված անոնսում վարչապետը նշել է, որ իշխանության ցանկությունն անկախ դատական համակարգ ունենալն է: «Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, մենք չենք ասում ուզում ենք մեզնից չկախված դատական համակարգ, որը շարունակելու է կախված լինել կոռուպցիոն համակարգից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:




Վարչապետը նաեւ ընդգծել է, որ ատելությանք քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:


Պետրոս Ղազարյանը նաեւ հարցրել է, թե արդյո՞ք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո: Անոնսում ընդգրկված հատվածում վարչապետը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ի՞նչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:


Հիշեցնենք, որ վարչապետի հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր, ժամը 22:00-ին:

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. անոնս

💥Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դիտե՛ք 22:00-ին` Առաջին ալիքով:

Опубликовано Լուրեր Четверг, 20 февраля 2020 г.

Сообщение Ի՞նչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ. Հիմա կարող է գնալ.․․ վարչապետը Պետրոս Ղազարյանի հյուրն է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->