>

Ներկայացնում ենք 18-ամյա Ռեաննա Սթիվենսին, ում փորին նայելով՝ հնարավոր չէ գուշակել, որ նա արդեն հղիության 6-րդ ամսում է:

Ուսանողուհին համացանցում իր փորի մի քանի լուսանկար էր հրապարակել, երբ շատ ծանոթներ կասկած էին հայտնել նրա հղիության վերաբերյալ: Սակայն այստեղ էլ Ռեաննան հանգիստ չուներ: Ոմանք համարեցին, որ աղջկա խոստովանությունը կազմվածքի հաշվին հայտնի դառնալու էժանագին փորձ է:




Քոչարյանի զոհերը




Աղջիկը հերքում է այդ մեղադրանքները: Սթիվենսի խոսքով՝ մի ժամանակ իր մայրն էր հայտնվել նման իրավիճակում: Ռեաննայի մայրը սպորտսմենուհի էր և մինչ հղիության 6-րդ ամսվա վերջը բոլորովին աչքի չէր ընկնում:

Ուսանողուհին համացանցում ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը հրապարակեց՝ կպչուն մեկնաբանություններից ազատվելու համար: Մարդիկ անմիջապես սկսեցին մեղադրել ապագա մորը:


Մեծ մասը կարծում է, որ գեղեցիկ մարմնի համար պայքարում նա իրեն և երեխային սովատանջ է անում, իսկ մեկնաբանողներից ոմանք պաշտպանում են նրան:


Մարդիկ ասում են, որ փխրուն աղջկա համար, ով 6 տարի խառը մարտարվեստով էր զբաղվել և բուսակեր է, իրավիճակը լիովին նորմալ է:

Նրանց խոսքով՝ ուսանողուհու փորը նկատելի կդառնա ավելի ուշ՝ 7-8-րդ ամսում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->