>

Ֆեսբուքյան օգտատեր Лиана Брян իր ֆեսբուքյան էջում գրել է․

Մի՛ ալարի, կարդա:
Մեկ էլ մի «լայքիր», եթե չես կարդացել:🙂




Քոչարյանի զոհերը

Հաճախ շարքային զինվորին հերոսացնում ենք այն բանի համար, որ սահման է պահում վտանգելով կյանքը, օր ու գիշեր արթուն է մնում,նորմալ չի սնվում, սրտի ուզածը չի կարողանում անել ամեն վայրկյան, դիմանում է ցրտին, մթին, բոլոր տեսակ դժվարություններին ու վտանգներին ու, իհարկե, կարոտին…2 տարի:




Իսկ սպա՞ն: Սպայի կերպարը մեր իրականության մեջ առնչվում է դաժան, խիստ ու սրանց հոմանիշ տասնյակ բառերի հետ: Կամ «Սպան պառկեցրել է զինվորներին ու քայլել նրանց վրայով» միֆերի հետ:

Զինվորը հաճախ պարտադրված է գնում ծառայության: «Եկեք ինձ տարեք, թե չէ, ինձ մի վնաս կտամ», «մամ, նասկի ուղարկի», «մամ, տուլիկ ուղարկի», «մամ, հեռախոսս լիցքավորի». չասեք, որ չեք լսել նման արտահայտություններ բարեկամների որդիներից կամ թեկուզ մեր՝ լրագրողներիս թեթև ձեռքով գրված նյութերից: Ես չեմ մեղադրում զինվորներին ու դրա իրավունքն էլ չունեմ: Ամեն ինչ դժվար է, իրոք:


Լրագրողի կարգավիճակով եմ հայտնվել զորամասերում ու դիրքերում ու թվում է, թե գոնե մեզ (լրագրողների) համար պետք է դժվարությունները վերացված, իսկ թերությունները կոծկված լինեին: Բայց ոչ, անգամ մենք ենք ունենում դժվարություններ:
Բայց եկեք զինվորին հերոսացնելով սպային չթողնենք ստվերում: Սպայի գործն ինձ համար ամենահայրենասեր մասնագիտությունն է: Ես չգիտեմ մի մասնագիտություն որչափ նվիրվածություն պահանջի հայրենիքի նկատմամբ, որքան նրանն է: ԶինԾԱՌԱյող բառի արմատներին ուշադրություն դարձրե՞լ եք երբևէ:

.

Գիտակցված ընտրում է զինվորականի ուղին ի՞նչ 2 տարի, մի ամբողջ կյանքի համար: Շատ քիչ աշխատավարձ, տնից հեռու, մշտական փոփոխվող ծառայավայր ու, իհարկե, վտանգ: Իսկ, երբ հերթը հասնում է անձնական կյանքը դասավորելուն գիտե՞ք ԵՐԲԵՄՆ ինչ է լինում.
-Մենք ես թափառականին աղջիկ տվողը չենք:

Դաժան է, բայց իրականություն:


Իսկ երբ հաջողությամբ աղջկան տալիս են, կարծում եք նրա մտածմունքները այսքանով ավարտվու՞մ են: Չէ, ամեն ինչ նոր է սկսվում: Ուժեղ է այն աղջիկը, ով ընտրում է այս մասնագիտությունն ունեցող մարդուն:

Վերջին անգամ երբ եղա Արցախում սենյակիս պատուհանից դուրս նայելիս տեսա այս պատկերը: Առաջին բանը, որ արեցի ժպտալն էր, որովհետև չես կարող անտարբեր մնալ կողքիդ այդքան մեծ սեր տեսնելով: Մաման ու փոքրը դիմավորում էին աշխատանքից տուն եկող պապային: Որոշեցի գաղտնի նկարել ու հիմա չգիտեմ՝ ինչքանով կարողացա իմ հիացմունքը փոխանցել ձեզ: Հետո ծանոթացա աղջկա հետ ու իմացա, որ ավագ լեյտենանտ Գրիգորի Ստեփանյանցի ընտանիքն էր պատուհանիցս այն կողմ, իսկ փոքրիկի անունը ՄՈՆԹԵ էր:

Հգ. Իսկ բացառություններ միշտ լինում են:

Сообщение Մի՛ ալարի, կարդա… Մեկ էլ մի «լայքիր», եթե չես կարդացել. Օգտատեր появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->