>

Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլևս երբեք նրա կազմում չի լինի: Այս մասին հայտարարել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ և արևելագետ, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Այդ մասին նա ասել է ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում:

Քաղաքագետը նշել է, որ այցելելով ԼՂՀ, հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում: «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը շարունակել պատերազմն, ինչպես ապրիլին: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ անձնական կարծիքովոչ: Որքան ես հասկանում եմ, այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջան




Քոչարյանի զոհերը

ի մաս է, այլևս փակված է թե ռազմական տրամաբանության, թե իրական քաղաքականության տեսակետից: Ադրբեջանը կարող է որքան ասես մարդ զոհել, որքան ասես ժամանակ ու փող ծախսել, բայց դա անիմաստ է:




Եթե, իհարկե, նա չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի Ադրբեջանի տարածք:
Նկատի ունեմ ականային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը»,-ասել է նա:

«Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից և նրա կազմի մեջ այլևս երբեք չի լինի: Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է ֆիզիկապես ոչնչացնի այդ տարածքի ամբողջ բնակչությանը: Եթե Ադրբեջանը կարող է դա անել, ուրեմն Ղարաբաղը կարող է վերադառնալ նրա կազմի մեջ: Ուղղակի պետք է հարց տալ. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դա անել: Կան բաներ, որոնք անլուծելի են:

Եվ Ղարաբաղի հարցը հենց դրանցից է: Միակ բանը, որը կարելի է անելդադարեցնել հակամարտությունը»,-ասել է Սատանովսկին: Ըստ արևելագետի, նույնիսկ եթե «Հայաստանը դուրս բերի իր զորքերը, կա միայն մեկ տարբերակ Ադրբեջանի համար բնաջնջել Ղարաբաղի հայերին»: Սակայն, նա հավելել, է, որ այդ դեպքում կորուստներն Ադրբեջանի համար այնքան մեծ կլինեն, որ անհամատեղելի կլինեն պետության նորմալ գոյության հետ:


Սատանովսկին մատնանշել է, որ հետագայում անջատողականության խնդիրը շատ ավելի սուր կարող է լինել Ադրբեջանում, քան այսօր թվում է ադրբեջանցիներին: «Եթե իրավիճակը Ղարաբաղի շուրջ շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրներ կառաջանան կապված թալիշների և լեզգիների հետ: …
Պատերազմը շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ երկիրը համեղ պատառ է նրանց համար, ում նավթ ու գազ է հարկավոր, շատ տխուր իրավիճակ կարող է ստեղծվել»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերինՍատանովսկին նշել է, որ Ռուսաստանը կողմերից ոչ մեկին չի սատարում, Մոսկվան իր ծրագիրn ունի: «Ի տարբերություն Մերձդնեստրի Ղարաբաղում չկան ռուսական զորքեր, ի տարբերություն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, Մոսկվան չի ճանաչել Ղարաբաղը ոչ որպես անկախ պետություն, ոչ որպես Հայաստանի մաս: Ի՞նչ ունի Ադրբեջանը նեղանալու:


Կարծում եմ, որ պատերազմ կարելի է հայտարարել միայն մի դեպքումեթե 100 տոկոսով վստահ ես, որ հաղթելու ես, և որ հաղթանակը պյուռոսյան չի լինի: Չէ որ կարող ես հաղթել, բայց արդյունքում կարող ես կորցնել ամեն ինչ»,-ասել է փորձագետն ադրբեջանական լրատվամիջոցին

Nagorno Karabakh has been separated from Azerbaijan and will never be part of it again. This was stated by a prominent Russian political scientist and orientalist, President of the Russian Middle East Institute Yevgeny Satanovsky. He said this in an interview with Azerbaijani website Haqqin.az.
The political scientist noted that when visiting the NKR, he understood what was happening in that region of the former USSR. “Can the President of Azerbaijan continue the war, as in April? May be: Can he win the war? In my personal opinion no.

As far as I understand, the issue of Karabakh being part of Azerbaijan is no longer closed both in terms of military logic and real politics. Azerbaijan can sacrifice as much as it takes to spend time and money, but it makes no sense. Unless, of course, he does not want the war to be moved to Azerbaijan.
I mean mine, rail war, destruction of infrastructural objects, “he said.

“Today this territory has been separated from Azerbaijan and will never be in its composition. To return Karabakh, Azerbaijan must physically annihilate the entire population of the area. If Azerbaijan can do that, then Karabakh can return to its composition. You just have to ask. What are the consequences and can Azerbaijan do it? There are things that cannot be solved.

Сообщение Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից. Սատանովսկի появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->