>

Տասներեքամյա ղազախուհի Աիդա Բոլատը ղազախական “Got Talent” հեռուստանախագծի շրջանակներում կատարել է հայերեն «Գիշեր է» երգը: Նախագիծը երիտասարդ տաղանդավորներին բացահայտելու նպատակ ունի: Երբ Աիդան ներկայացրել է, որ հայերեն երգ է կատարելու, դահլիճը թնդացել է ծափահարություններից:


Հենց առաջին հնչյուններից ժյուրին և ներկաները զարմացական և հիացական արտահայտություններ են ցույց տվել: Նա յուրօրինակ մեկնաբանությամբ ու մատուցմամբ է ներկայացրել երգը: Երգի կատարման ավարտից հետո ժյուրիի անդամները շնորհակալություն են հայտնել և ասել, որ շատ հավանեցին կատարումը:







Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ երգը Սիլվա Հակոբյանին է: Նա այս երգով դուրս էր եկել միջազգային ասպարեզ և հաղթանակ էր նվաճել՝ միջազգային հեղինակավոր երաժշտական մրցույթում առաջին տեղը գրավելով:


Ղազախուհու կատարման հոլովակով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է անձամբ Սիլվա Հակոբյանը՝ իր դրական և գնահատողական վերաբերմունքն արտահայտելով կատարման հետ կապված:

Կատարումը կարող եք դիտել ստորև:


Աղբյուր՝ Info-arm


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->