>

Կապիկ. Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները խելացի են, գիտելիքների մեծ ծարավ ունեն, ամեն ինչ կարդացել են, անչափ շատ բան գիտեն.




Քոչարյանի զոհերը

Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները համարվում են ամենատաղանդավոր, խելացի և ինքնատիպ
մարդիկ: Նրանց բոլորը սիրում են:





Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները համարվում են ամենատաղանդավոր, խելացի և ինքնատիպ
մարդիկ: Նրանց բոլորը սիրում են: Ճապոնացիների կարծիքով Կապկի տարում ծնված մարդկանց կարելի է անվանել անկազմակերպ հանճարներ: Լինելով խելամիտ, լայն, ընդգրկուն ձեռնարկումների ընդունակ, նրանք հիանալի աշխատողներ են հնարամտություն և իրազեկություն պահանջող բոլոր բնագավառներում: Կապիկը հնարամիտ է, ինքնատիպ, նա կարող է զարմանալի արագությամբ լուծել ամենադժվարին խնդիրները, սակայն եթե անմիջապես չի սկսում դրանց լուծումը, ապա կարող է թողնել դրանք, այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործին: Կապիկը մարդամոտ է, և այն տպավորությունն է ստեղծվում, թե նա բոլորի հետ հաշտ ու համերաշխ է: Իրականում հաճախ վատ կարծիքի է ուրիշների մասին, իրեն դասելով ամենքից վեր:


Չնայած դրան, կապիկներին սիրում են, դրվատում հմտության տաղանդի և ճկունության համար: Կապիկը խելացի է, գիտելիքների մեծ ծարավ ունի, նա ամեն ինչ կարդացել է, անչափ շատ բան գիտի, տեղյակ է կատարվող ամեն ինչից: Հրաշալի հիշողություն ունի, կարող է իսկույն մտաբերել տեսածի,
կարդացածի կամ լսածի ամենափոքր մանրամասները: Սա կրքոտ ու ուժեղ խառնվածք է: Կապիկը կարող է ամեն ինչում հաջողության հասնել, եթե ձեռնարկի իրեն հաճո գործ: Նրա կյանքի առաջին մասը երջանիկ կլինի, երկրորդը՝ հախուռն, տագնապալի, և նրա ծրագրերը հաճախ կձախողվեն: Տղամարդ-կին փոխահարաբերությունները անհաջող են ստացվում:
Կապիկը կարող է ամուր ամուսնություն ունենալ Վիշապի կամ Մկան հետ, պակաս հաջող է ամուսնությունը Օձի կամ Վարազի հետ, խիստ անհաջող է Վագրի հետ:

Сообщение Կապիկ. Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները խելացի են, գիտելիքների մեծ ծարավ ունեն, ամեն ինչ կարդացել են, անչափ շատ բան գիտեն появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->