>

Սոնա Արշունեցին իր ֆեսբուքյան էջում գրել է․

ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ




Քոչարյանի զոհերը

( Ամբողջը տեսաերիզում )
Այս հոդվածս գրում եմ տասնյակ ֆեյսբուքյան ընկերներիս խնդրանքով, ովքեր պաշտում են մեր վարչապետին և ներքին նամակներով ինձ են ուղարկում թերթերում տպագրված ֆեյսբուքյան ձեր գրառումը, արտահայտելով իրենց վրդովմունքը,




հորդորելով ինձ, որ անպայման պատասխանեմ, քանզի ձեր գրառումը չի վրիպել ռեժիմին սպասարկող ԶԼՄ-ների աչքից, անխնա տարածում են սոցցանցերում, ջուր լցելով ռևանշիստների ջրաղացին, մոլորեցնելով ժողովրդի այն մասային, ովքեր դեռ դեգերում են մոլորության լաբիրինթոսում, ռեժիմի ազդեցության տակ են,

իսկ ժողովրդի այն հատվածը, որը վստահում է վարչապետին, մեծ հույսեր է կապում նրա անձի հետ, կարդալով ձեզ պես բարձր ինտելեկտ ունեցող մտավորականի նման դժգոհություն արտահայտող, հուսալքություն առաջացնող գրառումը ուղղակի վրդոված են․․․ կարդում եմ և հավատալս չի գալիս, որ այս գրառման հեղինակը դուք եք․ հատկապես վերջում արտահայտած ձեր միտքը․ «Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին,


մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:
Կարդում եմ և մտածում․ Նիկոլը ո՞ր մեղքի համար է արժանացել նման վերաբերմունքի․․․երևի չեք էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել վարչապետը, երբ չորս կողմից շրջապատված է բորենիներով, գայլերի ոհմակով, ովքեր ատամները սրած պահ են ման գալիս, որ հոշոտեն․․․

Հիմա, երբ դրված է Հանրաքվեով ԱՅՈ, կամ ՈՉ ասել Սահմանադրական դատարանին, նման գրառումները ուղղակիորեն ազգի տականքներն օգտագործում են ժողովրդին մելորեցնելու, Վարչապետին ու կառավարությանը վարկաբեկելու համար․․․
Չեմ կարծում, որ դուք դա եք ուզում․ գիտեմ, որ սրտնեղված եք, հուսալքված, հատկապես բանակում կատարվող վերջին դեպքերի հետ կապված

․ իրականում բոլորս ենք նեղված, բայց վստահ եմ մեր վարչապետը կշտկի իրավիճակը․դրա հեղինակներն էլ կբացահայտվեն․․․
Մենք՝ մտավորականներս պետք է սառը դատենք, շատ զգույշ լինենք մեր գրառումներում, արտահայտություններում, որ ժողովրդին չմոլորեցնենք, թևաթափ չանենք, վերջին հույսի լույսն էլ չմարենք ու շանս չտանք ռևանշիստ տականքներին, որ օգտագործեն մեր վարչապետի դեմ․ մենք ուղղակի իրավունք չունենք կես ճամփին Նիկոլին մենակ թողնելու․ այդ գիշատիչներն ուղղակի կհոշետեն նրան․ ու նոր Հայաստանը կարժանանա առաջին հանրապետության բախտին․ՈՒՍՏԻ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․․․


Սիրելի Հասմիկ Պապյան կարդալով ձեր դժգոհությունները ինձ մի հարց շատ հետաքրքրեց ․դուք կոնկրետ վարչապետի՞ց եք դժգոհ, թե՞ ազգային ժողովի խմբակցություններից․․․նորից եմ ասում․ մեր վարչապետը նման վերաբերմունքի արժանի չէ․Ժողովուրդը մի լավ խոսք ունի․ «շանը քար չեն գցում, տիրոջ խաթեր» համեմատությունս կոպիտ է, բայց իրոք մեր վարչապետը հարգանքի է արժանի․ Նրա տիտանական ջանքերի շնորհիվ էր, որ փոթորկված ծովում հայտնված Հայոց խորդակվող նավը հրաշքով փրկվեց կործանումից, որի վրա էր մի ամբողջ ժողովուրդ և մեր պետականությունը․․․

ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ՀՈՒՍԱՄ, ՈՐ ԻՄ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԿՆԴՈՒՆԵՔ, ՔԱՆԶԻ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ․ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԵՏՔ Է ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶՆԻՎ, ՆՎԻՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԵՆՔ․ ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է․․․

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ՝

Сообщение Կարդում եմ և մտածում․ Նիկոլը ո՞ր մեղքի համար է արժանացել նման վերաբերմունքի․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->