>

Սուզաննե Սիմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Մեկը դրսից դասեր է տալիս Հասմիկ Պապյանին նրա վերջին գրառման հետ կապված։ Այդ գրառմամբ Հասմիկ Պապյանը իր մտահոգությունն ու հուսահատությունն էր հայտնել զինվորների սպանությունների վերաբերյալ։




Սփյուռքահայ տիկինը կոչ է անում Հասմիկ Պապյանին լռել և մտահոգություն չարտահայտել, քանի որ դրանով վնասվում է իր սիրելի վարչապետի վարկանիշը և նախկինների ջրաղացին ջուր է լցվում։ Ամենացնցող միտքը այն էր, թե սիրելի Հասմիկ Պապյան, շան վրա քար չեն գցում տիրոջ խաթեր։


Փաստորեն այս տիկինը թայֆաբազ է նաև, եթե կարծում է, որ եթե բանակի տերը Փաշինյանն է, ապա զինվորների սպանության մեջ մեղավորների վրա քար գցելը հանցանք է Փաշինյանի հանդեպ։ Ուստի պետք է լռենք, չխոսենք, չտրտնջանք, ու պարտակենք, որ հանկարծ չվնասենք․․․

Հետաքրքիր է այս մտածողությունը որքանով է հեռու՞ սեռժական Հայաստանի նախկինների մտածողությունից։
Իսկ ամենահրեշավորն այն է այդ տեքստում, որ փաստորեն ոչինչ, որ մեկ ամսում 14 զոհ ենք ունեցել, ոչինչ որ երիտասարդները գնդակահարվում են։


Կարևորը, բացահայտելը չէ, այլ լռելը, որ թուրքը չնայի ու ծիծաղի մեզ վրա, ներեցեք, նախկինները չտեսնեն և ուրախանան։

Եվ նա հետն էլ համարձակվում է Հասմիկ Պապյանին հարցնել, թե բա դուք հո չեք՞ ուզում, որ նախկինները վերադառնան։ Տիկնոջ վիճակը մխիթարելի չէ։b boop;

Сообщение Եվ նա հետն էլ համարձակվում է Հասմիկ Պապյանին հարցնել, թե բա դուք հո չեք՞ ուզում, որ… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->