>

Ականավոր հոգեբան Միխայիլ Լաբկովսկու խորհուրդներն օգտակար կլինեն ծնողների համար։

Մինչև դպրոց գնալը երեխաներին մի ծանրաբեռնեք, մի կտրեք խաղից, նրա առաջատար գործունեությունը՝ խաղն է։ Այդ տարիքում հասակակաիցների հետ խաղը նրան ավելի շատ բան կտա, քան շախմատի պարապմունքը կամ անգլերեն մի քանի բառի իմացությունը։ Մինչև 6-7 տարեկան երեխայի ուղեղը  ֆիզիոլոգիապես պատրաստ չէ ընկալել  ինֆորմացիայի մեծ ծավալ։ Մի խլեք երեխայի մանկությունը։




Քոչարյանի զոհերը

Առաջին դասարանցու համար մի ընտրեք էլիտար դպրոց, երեխայի համար կարևոր է  հոգեբանական հարմարավետությունը, նա պետք է իրեն լավ զգա դասընկերների շրջանում։




Առաջին ուսուցչուհին պետք է լինի ոչ թե ուժեղ, այլ բարի։ եթե ուզում եք, որ երեխան սիրի դպրոցն ու ուսումը, ապա նա պետք է սիրի իր առաջին ուսուցչուհուն։

Երեխայի փոխարեն տնային առաջադրանքներ մի կատարեք։ Դպրոցը նրա պարտականությունն է, այլ ոչ թե ձեր։


Կտրուկ մի արձագանքեք ցածր գնահատականին։

Երեխայի փոխարեն  մի գրեք տնային առաջադրանքները, նրա փոխարեն մի դասավորեք պայուսակը։ Եթե դուք նրա փոխարեն անեք ամեն ինչ, ինչպես է նա հետո ապրելու, մի զրկեք նրան ինքնուրույն լինելու հնարավորությունից։

Եթե ուսուցչուհին չի սիրում ձեր երեխային, կամ երեխան կոնֆլիկտ ունի համադասարանցիների հետ, ապա  պարզեք պատճառը, մի թողեք երեխային  տևական պերմանենտ սթրեսի վիճակում։


Ծնողը պետք է լինի ավագ ընկեր, երեխան չպետք է վախենա ծնողից և  թաքցնի իր արարքները կամ ցածր գնահատականները։ Միշտ պատրաստ եղեք լսել նրան։

Եթե ուսուցչի հետ կոնֆլիկտ ունեք, երեխայի ներկայությամբ մի քննարկեք այդ հարցը։

Սովորեք երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, նրան մի համեմատեք այլ երեխաների հետ, յուրաքանչյուր մարդ անհատ է, ձեր երեխան միակն է ու անկրկնելի։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->