>

hraparak.am-ը գրում է. Էջմիածնի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջն էի նայում ու այս գրառմանը հանդիպեցի, որն ընդամենը երկու ժամ առաջ էր արված։




Քոչարյանի զոհերը

Տեսանյութ էր տեղադրված, որտեղ երևում էր, թե ինչ ուշադրությամբ ու խնամքով են հոգում փոքրիկին։ Ինձ ցավեցրեց այն, որ փոքրիկին շնորհավորողների մեջ ոչ մի հարազատ չկար։ Փոքրիկի մեկ ամսյակը շատերն են շնորհավորում, բայց ցավոք շնորհավորողների մեջ չկան հարազատներ։ Դաժան է։




Դաժան՝ ոչ թե փոքրիկի, այլ այն մարդկանց համար, ովքեր հետագայում կհիշեն, որ իրենց անօգնական փոքրիկին թողել են բախտի քմահաճույքին։

Գրառումները հուզիչ են, բոլորը շնորհավորում են փոքրիկ Տիգրանի մի ամսյակը, հետաքրքրվում նրա ապագայով, անկեղծ խնդրանքներ էլ կան․


ՏԻԳՐԱՆՆ Է. ԷՋՄԻԱԾԻՆ ԲԿ֊Ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21֊ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ֊ը հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։ Այսօր լրացավ մեր Տիգրանի 1 ամսյակը։


Ցավոք նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն ու ամբողջ անձնակազմը տղային վերաբերվում են հարազատի պես։ Խնամում ու հոգ են տանում նրա մասին, մինչև որ փոքրիկը կտեղափոխվի համապատասխան խնամատար կառույց։

Աղբյուր՝ hraparak.am

Сообщение Ինձ ցավեցրեց այն, որ փոքրիկին շնորհավորողների մեջ ոչ մի հարազատ չկար․ Օգտատեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->