>

Լեսի և Ֆրիդայի հիանալի ամերիկյան զույգը բոլորիս համար օրինակ է․ ամուսինները միասին ապրել են 70 տարի՝ շատ համերաշխ և սիրով։ Նրանք ունեցել են 2 երեխա, 4 թոռ և 8 ծոռ։




Քոչարյանի զոհերը

ԼԵսն ու Ֆրիդան ծանոթացել են դեռ դպրոցում։ Հենց այդ ժամանակ էլ նրանք սիրահարվեցին միմյանց, սկսեցին հանդիպել։ Հետաքրքիր է, որ իրենց հարսանիքը տեղի է ունեցել հեռավոր 1949 թվականին։




Դպրոցն ավարտելուց հետո տղամարդը որոշել է իրեն նվիրել ռազմական գործունեությանը։ Լեսը ավիացիոն օպերատոր էր, աշխատել է նույն մասնագիտությամբ 40 տարի։ Ավելին, նա նույնիսկ մասնակցել է Հարավային Կորեայի պատերազմին։ Կինն էլ ամբողջ կյանքում աշխատել է քիմմաքրման ծառայությունում։

Ամուսինների կյանքում լիարժեք իդիլիա չի եղել․ եղել են և սկանդալներ, և վեճեր, և վիրավորանքներ, բայց ամուսինները միշտ միասին են եղել։ Բացի այդ, նրանք միշտ սիրել են միմյանց։ Երկուսի հոգատարությունն էլ մյուսի հանդեպ եղել է անսահման, բոլոր կարևոր որոշումները միասին են կայացրել։


Նրանք իսկական ռոմանտիկներ էին։ Զբոսնում էին այգում, սիրում էին ֆիլմեր դիտել։ Սերն այնքան անկեղծ էր, որ ամուսինները չէին կարող թեկուզ մի օր առանց իրար ապրել։


Ցավոք, երկուսն էլ արդեն հեռացել են կյանքից՝ 2019 թվականին։ Դա եղավ այնպես, ինչպես որ հեքիաթներում են պատմում․ լքեցին այս աշխարհը նույն օրը՝ ընդամենը 20 րոպե տարբերությամբ։ Նրանք իսկապես չէին կարող առանց միմյանց․․․

Сообщение Ամուսինները միասին ապրել են 70 տարի և հեռացել կյանքից 20 րոպե տարբերությամբ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->