>

Այսօր ուշ մայրությամբ ոչ մեկին չես զարմացնի։ Բայց կան դեպքեր, երբ արհեստական բեղմնավորման միջոցով մայրանում են 50-60-նն անց կանայք։ Իհարկե, նրանք ռիսկի են դիմում, բայց մայրանալու ցանկությունը հաղթում է։
Վառ օրինակ է Մարիա Դել Կարմեն Բուսադա Դե Լարան՝ Իսպանիայից։ Կինը ծննդաբերել է 67 տարեկանում՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում։ 2016-ին նա կյանք է տվել զույգ տղաներին՝ Պաուին և Քրիստիանին, որոնք առողջ են ծնվել։








Քոչարյանի զոհերը

Իսպանուհին արհեստական բեղմնավորման է դիմել, ինչի համար կեղծել է տարիքը՝ փոքրացնելով այն 12 տարով։ Բացի այդ կինն ամուսնացած չէր, բայց նա նշել է՝ քաղաքացիական ամուսնությունում է ապրում տղամարդու հետ, թեև դա սուտ էր։ Դա Մարիայի առաջին հղիությունն էր։


Իսպանուհու մայրն ապրել է երկար կյանք և մահացել 100-ն անց, այդ պատճառով կինը որոշել է, որ դեռ երկար տարիներ ունի և կարող է երեխաներ ունենալ։ Բայց ճակատագիրն այլ կերպ վարվեց։ Իսպանուհին հիվանդացավ քաղցկեղով և երբ երեխաները 3 տարեկան էին, մահացավ։ Տղաներին որդեգրեց Մարիայի կրտսեր քույրը՝ խոստանալով մահացող քրոջը, որ կպատմի երեխաներին իր պատմությունը։


Сообщение Աշխարհի ամենատարեց մոր զույգ երեխաները որբացել են․ տխուր պատմություն появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->