>

Օրերս համայն հայությանը իրար խառնեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը: Գաղափարի մարդ, նվիրված իր երկրին ու գործին, մարդ ով օրնիբուն աշխատում է հզո՛ր, հայկական ու միասնական ազգ ու պետություն, ամուր ու ազգային գաղափարներով՝ հզո՛ր, գիտակից, քրիստոնյա արժեքներ կրող սերունդ ձևավորելու համար:

Մարդ, ով ոչինչ չի խնայում հանուն հայրենիքի և վերջապես մարդ, ով կարողացավ այս ատելության մթնոլորտի մեջ, նման համարձակ  պահանջագիր-վերջնագիր ներկայացնի Փաշինյան Նիկոլին:

Ո՞վ, ինչպե՞ս ընկալեց և ընդունեց կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդն առողջ առաջարկներ է արել: Ժողովուրդը սա էր ուզում 2018 ին, ուզում էր և ուզումա, այ այս փոփոխությունները, կա՛մ իրականացրեք, կա՛մ թողեք թող իրականացնի նա, ով կանի այս 10 կետերը:




Քոչարյանի զոհերը

Հիմա, ըստ էության, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել կարևորագույնին: Պահանջ 1-ին. Տեսեք ինչ խելամիտ պահանջ է ներկայացնում նա. Անհապաղ հրաժարվե՛լ «Իմ քայլ»-ը խմբակցության՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին»




հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից, որի քաղաքական միակ նպատակն է ունենալ այսօրվա Հայաստանակործան և ապազգային իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն անխափան իրականացվեն։

Բացի դրանից, կուսակցության առաջնորդ ընդգծում է.  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարությունից՝ դադարեցնե՛լ Արցախի Հանրապետության դեմ ուղղված դավաճանական դիրքորոշում ունեցող բանակցությունները (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը և ոչ ոք չի կարող նույնիսկ քննարկել կամ շահարկել Սուրբ Արցախի տարածքային ամբողջականության հարցը՝ ազատագրված յոթ շրջաններով հանդերձ), դադարեցնե՛լ Ստամբուլյան կոնվենցիայի այլասերված բարքերի հաստատման գործընթացը Հայաստանում և Արցախում, դադարեցնե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հայակործան բոլոր ծրագրերի իրականացումը,


դադարեցնե՛լ հայ-թուրքական սահմանն ու Հայաստանի անվտանգությունը Թուրքիայից պաշտպանող, Հայաստանի ռազմավարական դաշնակից, Հայ Ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը Հայաստանից դուրս բերելու հայակործան՝ նպատակ դարձած քարոզչությունը, քանզի փաստ է, որ հենց այս ամենի իրավական ամրապնդմանն էլ ուղղված է Սահմանադրական փոփոխությունների սույն հանրաքվեն:
ՀՀ իշխանություններից պահանջո՛ւմ ենք՝ անխախտ պահել ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործելու իրավունքը:

Ինչևէ բոլոր նրանց համար, ովքեր թեահավատորեն են մոտենում այս հարցին, կցանկանայի մի ուշագրավ դիտարկում անել:  Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում:

Հայաստանի ներկայիս իրավիճակը հասկանալու համար ավելորդ չէ վերստին անդրադառնալ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների զարգացումներին, երբ Հայաստանը համալրեց գունավոր հեղափոխությունների զոհ դարձած պետությունների շարքը։ Ինչևէ խոսեմ այն մասին, որ հանրությանը հուզում է, որ օրինակ՝ աղետի գոտու տնակներում բնակվող 457 շահառուներին բնակարանով ապահովելու հարցը, որի համար անհրաժեշտ է 3 մլրդ դրամ, հակասահմանադրական հանրաքվեի կամ ՍԴ 7 անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար՝ 3,5 մլրդ դրամ։


Նիկոլի որոշմամբ 30 տարի տնակներում ապրող քաղաքացիների խնդիրները ստորադասվեցին, որպեսզի Նիկոլի քմահաճույքները բավարարվեն: Հիմա հասկացաք, թե ինչի մասին էի ասում: Այո՛, մարդկանց հուզում է իրենց վիճակը, իրենց օրվա հացի խնդիրը, այլ ոչ՝ մեյմունությունները:

Ուստի, կոչ ենք անում ամենայն պատասխանտվությամբ մոտենալ այս ամենին և ականջալուր լինել Խաչիկ Ասրյանի պահանջին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Сообщение Խաչիկ Ասրյան. Անհապաղ հրաժարվե՛լ հանրաքվեից` հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->