>

Картинки по запросу "Մայրը մահացավ՝ 3 երեխաներին թողնելով որբ. թե ինչպես վարվեց նրա ընկերուհին, արժանի է միայն հարգանքի"

Մայրը մահացավ՝ 3 երեխաներին թողնելով որբ. թե ինչպես վարվեց նրա ընկերուհին, արժանի է միայն հարգանքի ։ Տիշա Բոշեմինը մեծ, լավ ընտանիք ուներ՝ սիրելի ամուսին և 5 երեխա: Կինը նույնիսկ չէր մտածում, որ շուտով իր աշխարհը մեծապես կփոխվի: Համաձայնվելով օգնել հարևանուհուն, որին նախկինում գրեթե չէր ճանաչում՝ Տիշան շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Նախկինում Տիշան և իր հարևանուհին՝ Օդրին, քիչ էին շփվում:




Քոչարյանի զոհերը

Նրանցից ամեն մեկն իր գործերն ուներ: Սակայն երբ Օդրիին պետք եղավ շտապ հիվանդանոցում պառկել, նա Տիշային խնդրեց օգնել: Բազմազավակ մայրը ոչ մի վատ բան չէր կասկածում՝ համաձայնվելով գիշերը մնալ 3 օտար երեխաների կողքին: Բայց առավոտյան երեխաների մայրը տուն վերադարձավ մեծ ցավով: Բժիշկներն Օդրիին քաղցկեղ էին ախտորոշել:




Այդ ժամանակից Օդրին և Տիշան շատ մտերիմ ընկերուհիներ դարձան: Տիշան ամեն ինչում աջակցում էր Օդրիին: Ցավոք, շուտով պարզ դարձավ՝ Օդրիի օրերը հաշված են: Կինը գիտեր որ անխուսափելի մահվան է դատապարտված: Նրան ամենից շատ մտահոգում էր ոչ թե իր, այլ երեխաների ճակատագիրը: Եվ իր վերջին ցանկությունը հայտնելիս Օդրին Տիշային և նրա ամուսնուն խնդրեց դառնալ իր երեխաների խնամակալները:


Օդրիի մահից հետո Բոշեմինները որդեգրեցին նրա բոլոր երեխաներին: Նրանց տանը, որտեղ 7 մարդ էր ապրում, արդեն ասեղ գցելու տեղ չկար: Այդուհանդերձ, Տիշայի ընտանիքը որբերին շատ սիրալիր ընդունեց: Մորը կարոտող երեխաները, տեսնելով, թե իրենց ինչպես են վերաբերվում, արագ հարմարվեցին: Տեղի փոքրությունը չէր վրդովեցում մեծ ընտանիքին: Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող…


Մի օր Տիշայի տուն գնացին հեռուստաալիքի աշխատակիցներ, որոնք ցանկանում էին նրա ընտանիքին անակնկալ անել: Բայց նախ բոլոր Բոշեմինները ստիպված եղան մի քանի օրով հյուրանոցում տեղավորվել: Տուն վերադառնալով՝ նրանք չճանաչեցին իրենց տունը: Բարի կամեցողները ոչ միայն վերանորոգել են տունը և ընտանիքի համար նոր կահույք գնել: Նրանք ընտանիքի ավագ որդուն գումար են տվել սեփական բնակարանը վարձելու համար, նաև համաձայնվել են ամբողջ ընտանիքին սնունդուվ ապահովել ամբողջ տարին:

Сообщение Մայրը ՝ 3 երեխաներին թողնելով որբ. թե ինչպես վարվեց նրա ընկերուհին, արժանի է միայն հարգանքի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->