>

Արդեն երկար տարիներ է, ինչ Արայիկ Հարությունյանն արցախցու կողքին կանգնած է: Թե՛ որպես անհատ, թե՛ որպես կուսակցության ղեկավար, թե՛ որպես երկրի նախկին  վարչապետ, նա մեծ ներդրում է ունեցել և կունենա Արցախի համար:  Զուր չէ, որ մշտապես ընդգծում է, թե Արցախը երբեք հիվանդ երեխայի կարգավիճակում չի եղել և չի լինի։ Նա գտնում է, որ քաղաքացին պիտի լինի ամենակարևորը՝ առողջ, հայրենասեր, գիտելիքներով օժտված, աշխատասեր, հարգանքով մեկը մյուսի նկատմամբ:




Քոչարյանի զոհերը

Եթե փորձեք աչքի տակով անցկացնել նրա անցած ուղին, ապա կհամոզվեք, որ նա և իր ղեկավարած կուսակցությունը ծանրակշիռ մասնակցությունն են  ունեցել Արցախի  հանրապետության ներքաղաքական կյանքում: Օրնիբուն աշխատելով ու արարելով հանուն արցախցու՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է լսել արցախցու խնդիրը և խոստանում է մշտական ուշադրության տակ պահել դրանք:




Օրերս «Ազատ հայրենիք» կուսակցության տարածքային գրասենյակներում նա իր աջակիցների հետ հանդիպել է Մարտունի և Ճարտար քաղաքների հայրենակիցների հետ: Խոսել է այն օրակարգի մասին, որով նախընտրական քարոզարշավին պատրաստվում է ներկայանալ հանրությանը: Ճարտարում ծավալված երկխոսության ընթացքում նոր, արդյունավետ գաղափար ծնվեց, որը ծրագրային դրույթի տեսքով անպայման տեղ կգտնի նրանց հետագա անելիքներում:

Իր խոստումնալից ելույթի ժամանակ նա ասաց, որ անվճար է լինելու անպտղության բուժումը, արհեստական բեղմնավորումը, անվճար է լինելու ուռուցքային հիվանդությունների բուժումը:  Բոլոր տեսակի հիվանդությունների բուժումն անվճար է լինելու: «Սա լինելու է մեր մեծ սոցիալական ծրագրի կարևորագույն մասը»,- վստահեցնում է Արայիկ Հարությունյանը: Բացի դրանից, նա խոստանում է, որ բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը բարձրանալու է:

 Բոլորս էլ գիտենք, որ հանրությանը հուզում է հատկապես սոցիալական հարցերի լուծումը, բայց սրան զուգահեռ պետք է վստահեցնեմ ձեզ, որ կարևոր է առողջությունը, ինչի պահպանման համար ևս անհրաժեշտ է միջոցներ ու միջոցառումներ ձեռնարկել:


Փորձեմ սա ներկայացնել հենց Արցախի օրինակով: Եթե ժամանակակից տեխնիկայով և մասնագետներով ապահովում չլինի, ապա մարդկանց կյանքը փրկել դժվար կլինի: Օրինակ՝ որևէ մեկդ գիտե՞ք  Արցախում առողջապահության դրության՝ անցյալի, ներկա վիճակի, տակավին առկա բացերի և զարգացման հեռանկարների մասին: Չեմ կարող չհիշատակել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անգիոգրաֆիայի կենտրոնը, որը Արցախի  առողջապահական համակարգի ամենակայացած ու կարևոր ձեռքբերումներից մեկն է: Եթե չլիներ այդ կենտրոնը, թերևս շատ հարազատ մարդկանց կորցրած լինեինք…

Միևնույն ժամանակ առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ համակարգային բարելավումներից զատ՝ միշտ էլ ոչ պակաս էական դեր ունի մարդկային գործոնը։ Չանդրադառնամ Արցախում առողջապահության անցյալին ու ներկային մանավանդ, որ բացերը շատ-շատ են եղել ու կան:   Բայց հաշվի առնելով տարիների փորձն ու գիտելիքները՝ վստահեցնում  եմ, որ  Արայիկ  Հարությունյանի  ընդգծված ուշադրությունը առողջապահության ոլորտին, ակնհայտ է…հավատացած եմ առաջիկայում կայուն քայլերով Արցախի առողջապահությունը կհասնի նոր ձեռքբերումների:


Մյուս կարևորագույն անելիքը, որ խոստացավ Արայիկ Հարությունյանը, դա կրթական համակարգը անվճար դարձնելն է: Կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, դարձնել միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար:

Ամենակարևոր մյուս բարեփոխումը, որ խոստացավ Արայիկ Հարությունյանը, դա բնակարանային խնդիրն է: Մեր կարգախոսն է՝ յուրաքանչյու ընտանիք առանձին բնակարան:

Հետևապես մնում է միայն արձանագրել, բառերը ոչ մի արժեք չունեն, գործն է անմահ լավ իմացեք, որ ապրում է դարեդար ու Հարությունյանի արված գործն Արցախ աշխարհի համար գնահատվում է անդադար:  Ուստի, նրա քաղաքական, տնտեսական, գյուղատնտեսական    գիտելիքներն ու մեծ փորձն անվերապահորեն հետայսու ևս պետք է ծառայեցվեն ի նպաստ Արցախի ժողովրդի բարօրությանն:

Сообщение Անվճար բուժօգնություն, անվճար կրթություն… բնակարանային խնդրի լուծում. Արայիկ Հարությունյանը խոստանում է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->