>

Աղոթքով բժշկությունը կիրառվել է քրիստոնեության սկզբնավորումից ի վեր: Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է.

«Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն…




Քոչարյանի զոհերը

Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի:




Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5.13-16):


Բժշկության աղոթքը հոգեբանական հնարքի կիրառում չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվանդին ապաքինում պարգևել:

Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվանդությունները կարող են լինել մարմնի տարրերի խաթարման, ինչպես նաև հոգևոր պատճառներով:

Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար:


Իսկ հոգևոր պատճառով առաջացած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով:

Այսպիսի տկարության մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն (Մատթ. 9.6-8, Մարկ. 2.10-12, Ղուկ. 5.24-26):

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->