>

Պանիրը մենք գնում ենք խանութից՝ առանց հստակ իմանալու, թե այն ինչից է պատրաստված։ Իսկական պանիրը կալցիումով հարուստ, օգտակար մթերք է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1լ կաթ
  • 1ճ․գ․ աղ
  • 200-300գ թթվասեր
  • 3 ձու

Картинки по запросу "Домашний сыр за 3 часа"




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակ․




Կաթը դնել կրակին, թողնել, որ եռա, աղ ավելացնել։

Այդ ընթացքում հարել թթվասերն ու ձուն։

Հենց կաթը եռա, ավելացնել թթվասերային խառնուրդը և անդադար խառնելով՝ եռացնել մոտ 5 րոպե։


Երբ զանգվածը կտրվի, լցնել մաղիչի մեջ։ Եթե չունեք կապրոնե քամիչ, կարող եք մառլյա օգտագործել։

Թողնել, որ ավելորդ հեղուկը ամբողջությամբ դուրս հոսի։

Մի քանի ժամից կարող եք ուտել այն։


Եթե մի քիչ քրքում ավելացնեք, պանիրը կստանա գեղեցիկ դեղին գույն։ Կարող եք նաև տարբեր փորձարկումներ անել՝ ավելացնելով տարբեր համեմունքներ և կանաչի, օրինակ՝ սամիթ։

Картинки по запросу "Домашний сыр за 3 часа"

Բարի ախորժակ։

 

Сообщение Տնական պանիր՝ ընդամենը 3 ժամում․ շատ համեղ, սննդարար, բնական և առանց ավելորդ բաղադրիչների появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->