>

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «Ոչ»-ի շտաբը 5000-ական դրամ ընտրակաշառքներ է առաջարկում մարդկանց:




Քոչարյանի զոհերը

«Հրատապ տեղեկություն




Հարգելիʹ Սուրեն Պապիկյան, արդեն իսկ քարոզարշավի մեկնարկում «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում, թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին:

Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել: Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է Հովսեփյանը:


Գրառմանն արձագանքել է «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով, մասնավորապես, գրել է.

«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով


ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

Բաբայանը նաև դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ խնդրելով սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին և քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը:

Сообщение Արսեն Բաբայանի արձագանքը` «Ոչ»-ի շտաբի կողմից 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->