>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը:




Քոչարյանի զոհերը

Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ դատարանի շենքից։ Նրան աջակիցները դիմավորեցին ծափողջույններով։




Այնուհետև Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Շատ շնորհակալ եմ։ Հաշվի առնելով, իրոք, եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից։


Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ երբեք չմոռանալով ՀՀ անվտանգության մասին։


Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը և այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր։ Շատ-շատ շնորհակալ եմ, ցտեսություն»։

Сообщение Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց հայտարարություն արեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->