>

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով։ Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ։




Քոչարյանի զոհերը

Արցախը  և՛ իրեն,  և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար։  Իսկ այս ամենը հնարավոր է եղել այս տարիների ընթացքում կերտել խելացի, ազգասեր և բանիմաց ղեկավար կազմի շնորհիվ: Այս գործում իր մեծ ավանդն ունի հատկապես ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ  նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում անմիջական ջանքերի շնորհիվ է, որ գոնե ինչ-որ կերպ այսօր արցախցին կարողանում է հաղթահարել իր առջև ծառացած բազում խնդիրներ:   




Իր կուսակցական ակտիվի հետ միասին Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է երկրում առկա բացերը փակելու և համաքաղաքացիներին երջանիկ կյանք նվիրելու համար: Իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի ձայնը լսելու միջոցով: Իսկ այն, որ հենց այդ ժողովուրդն ունի նման ազգընտիրների կարիք, ոչ մեկ չի կարող հերքել:

Փաստը մնում է  փաստ, որ երկրում ծառացած խնդիրները  կարող են լուծել միայն քաջատեղյակ և փորձառու մարդիկ: Իսկ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամները, իրենց ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի հետ միասին, հենց այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակել լսել ու լսում են ժողովրդի ձայնը: Ազատ Հայրենիք  քաղաքական  կուսակցությունը  Արցախում ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ 


Գաղտնիք չէ, որ այս  կուսակցությունը տարիներ շարունակ արցախյան առաջատար քաղաքական ուժն է և իր նշանակալի նպաստն ունի պետականաշինության, տնտեսության, խորհրդարանականության և օրինաստեղծ պրակտիկայի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, լինելով խորհրդարանում ամենամեծ ուժը՝ կուսակցականները հստակորեն գիտակցում են  իրենց  առաջնակարգ պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև, ունենալով համապատասխան փորձառություն ու քաղաքական ասելիք, ձգտում են շարունակել զբաղեցնել այդ դիրքը։  

Նրանց  նպատակն է՝ համախոհ մարդկանց միջոցով Արցախում հաստատել սոցիալական արդարություն, վերականգնել ժողովրդի հավատը սեփական հավաքական ուժերի և ապագայի նկատմամբ, խթանել միջին խավի ձևավորմանը, ամրապնդել կառավարման կայուն ժողովրդավարական համակարգը, նպաստել Հայ Առաքելական եկեղեցու դերի բարձրացմանը։


Բացի դրանից,  վստահելով «Ազատ հայրենիք» կուսակցությանը, դուք կունենաք անվճար բուժօգնություն, անվճար կրթություն, բնակարանների հասանելիություն, էլ ինչ է պետք խաղաղ ու անհոգ ապրելու համար:

ԿԱՆԱՉ մամուլ

Сообщение Այ, թե ինչու արցախցին պետք է իր ձայնը տա «Ազատ հայրենիք» կուսակցությանը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->