>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Մի միշիկաբարո սերժպրծուկ «ծածանեց նախկինների դրոշակը». Ի պատասխան Էդմոն Մարուքյանի վիրավորանքի




Քոչարյանի զոհերը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ ուղիղ եթերում երեկ կրկին հայտարարեց, որ չի ստորագրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար փաստաթուղթը, և որ իր մասին մամուլում տարածվել է ստահոդ տեղեկություն։





«Պետք է մեր վարչապետի խոսքերը օգտագործեմ՝ 1in.am-ում աշխատող մի «շնաբարո դուրսպրծուկ», նպատակ ունենալով մեր լավատեսությունը քաշել ու տանել, մարդկանց լավատեսությունը մեր նկատմամբ ոչնչացնել, իր ֆեյսբուքյան պատի վրա նյութ է գրում, որ ես Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել եմ մի փաստաթուղթ, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակեն»,- ասել էր Մարուքյանը։

Սկսեմ նրանից, որ ժամանակին 1in.am-ից понимания աղերսող պարոն Մարուքյանն այսօր իրեն իրավունք է վերապահում հրապարակավ վիրավորել այս լրատվամիջոցի լրագրողին։ Բայց քանի որ իրավասու չեմ 1in.am-ի անունից որևէ բան ասելու, անդրադառնամ թերևս իմ հասցեին հնչած վիրավորանքին՝ ներկայացնելով մի քանի կարևոր պարզաբանում։

Այո, իմ գրառումը, որը ֆեյք օգտատերերի բանակի ջանքերով անհետացավ էջիցս, այն մասին էր, որ խորհրդարանական ուժերը արտախորհրդարանական շպանայի հետ միասին բոյկոտելով հանրաքվեն՝ ըստ էության ստորագրել են ամբաստանյալ Քոչարյանի ազատության համար։ Հիմա էլ եմ պնդում՝ ինձ համար սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին «ոչ» ասող կամ բոյկոտող մարդիկ կամ քաղաքական ուժերը ակամայից կանգնում են նախկին ռեժիմի մնացուկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողքին։ Վերջինս, կրկին իմ սուբյեկտիվ կարծիքով, Քոչարյանի ազատ արձակման պայքարի առաջամարտիկն է։


Գոյություն ունի փոխաբերական իմաստ, որը քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պարտավոր էին ընկալել։ Ես չեմ նշել, որ պարոն Մարուքայնը ստորագրել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալի ազատ արձակման համար փաստաթուղթ, քանզի նման փաստաթուղթ գոյություն չունի, և բնականաբար ոչ ոք չէր կարող ստորագրել դրա տակ։

Իմ գրառման մեջ Քոչարյանի ազատ արձակման, փոխաբերական իմաստով, ստորագրահավաքին միացած ուժերի շարքում հիշատակել էլի մի քանի կուսակցությունների ու անձանց։ Ցավում եմ, որ թերևս պարոն Մարուքյանը չի ընկալել վերլուծական նյութի բնույթը և փորձում է տարբեր առիթներով վիրավորել ինձ։

Տարիներ շարունակ ես կարծում էի, որ Մարուքյանը որպես քաղաքական ֆիգուր մի քանի գլուխ բարձր է նախկիններից։ Ցավոք, սխալվել եմ, ասել է թե՝ սխալներից ոչ ոք ապահովագրված չէ։


Ցավոք, նոր Հայաստանի Ազգային ժողովում ունենք մի միշիկաբարո սերժպրծուկ, որը «ծածանելով նախկինների» դրոշը՝ վիրավորում է լրագրողին։

Ու քանի որ պարոն Մարուքյանը փոխաբերական իմաստ կոչվածը ընկալելու հետ կարծես թե խնդիր ունի, ստիպված եմ անել ևս մեկ դիտարկում։

Պարոն Մարուքյան, հուսով եմ վաղը ՖԲ-ի ուղիղ եթերում չեք հայտարարի, որ ձեր մասին ստահոդ լուրեր են տարածվել, թե իբր ծածանել եք նախկինների դրոշակը։ Նախապես ասում եմ, որ, այո, ուղիղ իմաստով չեք ծածանել։ Նախկինների դրոշը ծածանել ասելով նկատի ունեմ, որ դուք շարունակում եք քոչարյանասերժական ռեժիմի կողմից լրագրողներին վիրավորելու «նուրբ ավանդույթը»։

Շատ ավելի ցանկալի կլիներ, որ Ձեր հաջորդ ուղիղ եթերի ընթացքում պարզաբանեիք, թե ինչով եք տարբերվում, ասենք, Նեմեց Ռուբոյից, Թոխմախի Մհերից, Շմայսից և մեր վարչապետի ասած՝ շնաբարո մյուս դուրսպրծուկներից, որոնք պատեհ առիթն օգտագործում էին լրագրողին վիրավորելու համար։

Հ.Գ. Ձեր ուղիղ եթերում նշել եք նաև, որ ես նյութը հրապարակել եմ որոշ ուժերի պատվերով։ Որո՞նք են այդ ուժերը, պարոն Մարուքյան։ Եթե գիտեք այդ ուժերին, ինչո՞ւ չեք բարձրաձայնում։ Եթե հիմնավոր փաստեր ներկայացնեք, որ ես քաղաքական պատվեր եմ կատարել, ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ ներողություն հայցել։ Եթե ոչ, ստիպված կլինեմ Ձեր այս հայտարարությունը որակել որպես էժանագին զրպարտանք։

Сообщение Մի միշիկաբարո սերժպրծուկ «ծածանեց նախկինների դրոշակը» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->