>

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված

նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների




Քոչարյանի զոհերը

ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր




տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը

(բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):


ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը

զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:


Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող

միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Сообщение Հրատապ. Զինվորներին տեսակցելն ու նրանց տրամադրվող արձակումները արգելվեցին. ՊՆ-ն հայտարարությունն տսրածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->