>

Newmedia.am-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում, թե մայրաքաղաքի դեղատներում կամ դիմակ չկա, կամ դրանք շատ են թանկացել։

Մեր հարցումները դեղատներ հիմնականում հաստատեցին այդ ահազանգերը։

Մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող՝ ոչ դեղատնային ցանցերի դեղատներում դիմակների այսօրվա գինը տատանվում էր 200-300 դրամի սահմաններում, եթե դրանք կան։ Սա այն դեպքում, երբ մինչև Իրանում կորոնավիրուսի մասին հայտնի դառնալը, դրանք վաճառվում էին 30-50 դրամով։ Ստացվում է, որ հիմա սպառողը դրանք գնում է 5-7 անգամ ավելի թանկ։




Քոչարյանի զոհերը

Մեր հարցումները դեղատնային ցանցեր հետևյալ պատկերն ուրվագծեցին․




«Նատալի Ֆարմ» դեղատների ցանցում դիմակներ առհասարակ չկային։

«Գեդեոն Ռիխտեր»-ի դեղատներում դրանք կամ չկան, կամ վաճառվում են 120 դրամով։


«Լևոն և Լամարա» դեղատնային ցանցի մի քանի դեղատներում դեռևս ներկրված հին դիմակները չեն սպառվել ու վաճառվում են նախկին՝ 30 դրամ գնով։

Անհատ դեղատներից պարզաբանում են, որ դիմակների բարձր գինը պայմանավորված է դեղաբազաներում արդեն բարձրացած գնով։

Եթե նախկինում իրենք դրանք ձեռք էին բերում 18 դրամով, ապա հիմա՝ 180 դրամով, ինչն էլ հետևաբար արտացոլվում է լայն սպառման գների վրա։


Գների բարձրացմանը մեծապես նպաստել է խուճապը։ Միայն թե, ըստ մասնագետների, այսքան պահանջված դիմակները կորոնավիրուսից չեն կարող պաշտպանել։

Ավելին, դրանց պատճառով հարակից վարակներ էլ կարող եք ձեռք բերել, եթե չփոխեք երեք ժամը մեկ։

Newmedia.am

Сообщение Մայրաքաղաքի դեղատներում դիմակների գները բարձրացել են 5-7 անգամ появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->