>

Եղինջը օգտակար նյութերի պահեստ է: Շատերն այն համարում են մոլախոտ եւ խուսափում դրա կծող տերեւներից:

Եղինջի խայթոցներն ունեն հակաբորբոքային հատկություն եւ կարող են գործածվել բուժական նպատակներով:




Քոչարյանի զոհերը


Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի եղինջը:




  1. Ալերգիայի դեմ

Այն համարվում է ալերգիայի բուժման այլընտրանքային միջոց, որը չունի հակացուցումներ:

  1. Ռեւմատիզմ ու պոդագրա

Եղինջն իջեցնում է մեզում պարունակվող թթուն: Սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս 300-600 մգ չոր եղինջի թուրմ օրական: Մի օգտագործեք եղինջը 3 ամսից ավելի: Մի օգտագործեք նաեւ եղինջի սպիրտը, պոդագրայի դեպքում այն հակացուցված է:


Ռեւմատիզմի ժամանակ ցավող մասերին քսում են կերոսին, հաջորդ օրը հարվածում եղինջով:

  1. Դիաբետ

Իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, կանխում դիաբետի առաջացումը:

  1. Մազերի ու մաշկի խնամք

Հնուց ի վեր այն գործածվել է որպես մազաթափությունը կանխող միջոց: Այն նաեւ վերացնում է թեփը: Պարզապես խառնեք թուրմը կոկոսի կամ մանանեխի յուղով եւ քսեք գլխամաշկին, թողնելով ամբողջ գիշեր:

Իմունիտետ
Շնորհիվ հակաբակտերիալ հատկությունների, ամրապնդում է իմունային համակարգը:


Մաքրում է օրգանիզմը
Եղինջը միզամուղ է, ազատում է օրգանիզմը թույներից: Սակայն եթե ունեք հիպոտենզիա, թրոմբի առաջացման հավանականություն, ապա խուսափեք եղինջից:

Երիկամների հիվանդություն
Տերեւները լավացնում են երիկամների աշխաանքը, կանխում միզուղիների ու մեզապարկի վարակները, քարերի առաջացումը երիկամներում:

Քաղցկեղի դեմ
Եղինջի տերեւները կարող են կանխել շաանակագեղձի բարորակ հիպերպլազիան եւ մյուս հիվանդությունները:

Ճնշում եւ սիրտ-անոթային հիվանդություններ
Եղինջի թեյի պարբերաբար օգտագործումըկարող է իջեցնել արյան ճնշումը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում եւ հակաբորբոքիչ է: Այն թուլացնում է անոթների լարվածությունը, լավացնում արյան շրջանառությունը: Օրգանիզմը սնուցում են երկաթով եւ կանխում անեմիան:

Լյարդի եւ լեղապարկի բորբոքումներ
Այս խնդիրների ժամանակ կարող եք օգտագործել սպիրտով թուրմը 1:10 հարաբերակցությամբ:

Сообщение 10 պատճառ եղինջ ուտելու համար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->